Ապրիլի 12-ին Թումանյան 15 հասցեում վերաբացվել է նորացված “ԷԼԿԱ” հարսանյաց եւ նորաձեւության տունը, որտեղ կարող եք ձեռք բերել ցանկացած ճաշակի համապատասխան յուրահատուկ հարսանեկան զգեստներ` կարված հայ հմուտ դերձակների կողմից:
“ԷԼԿԱ” հարսանյաց սրահի վերաբացմանը
Հարսանյաց սրահի վերաբացումն անցավ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Բացման ժամանակ դիզայներ Հասմիկ Աբրահամյանը ներկայացրեց նոր` գարուն-ամառ 2015 հավաքածուն, որը բաղկացած է նրբաճաշակ 15 հարսանյաց զգեստից: Զգեստներից յուրաքանչյուրն առանձնանում է յուրօրինակ դիզայնով:
Զգեստներն արտացոլում են նրբագեղություն եւ ազնվական շքեղություն: Նուրբ ժանյակները, երկար շլեյֆները եւ կարճ թեւերով առանձնացող տեսականին ամբողջությամբ ձեռքի աշխատանք են:
“ԷԼԿԱ” հարսանյաց սրահում ներկայացված տեսականին
Դիզայներ Հասմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ նախքան հարսանեկան զգեստներ մոդելավորելը շուրջ հինգ տարի աշխատել է «Բարեկամություն» անսամբլի հետ` կարելով բեմական զգեստներ, որից ոգեշնչվել է եւ որոշել ստեղծել իր նորաձեւության սրահը.“Շատ պատահական եւ խորհրդանշական ստացվեց մեր սրահի 15-ամյակի տարեդարձը. 15 տարի նորաձեւության ոլորտում, 15 նորաոճ զգեստների հավաքածու եւ հասցեն անփոփոխ` Թումանյան 15”:
Հասմիկ Աբրահամյանը հայտնել է նաեւ, որ սրահի նորացումը կապված է հենց “ԷԼԿԱ” հարսանյաց եւ նորաձեւության տան 15-ամյակի հետ.“Արդեն երկար տարիներ մենք կայուն կերպով աշխատում ենք դիզայներական ոլորտում եւ մշտապես հաշվի ենք առնում մեր հարսիկների տարիքը, ոճային նախասիրությունը, առավել ընդգծված լինելու գաղտնիքը, ինչի շնորհիվ կարողացել ենք վաստակել հաճախորդների վստահությունն ու գոհունակությունը: Հուսով ենք, որ մեր հաճախորդներն ըստ արժանվույն կգնահատեն նորացված սրահի հարմարավետ եւ նրբաճաշակ միջավայրը, նաեւ մեր նոր հավաքածուն, որի մեջ ներդրել ենք մեր տարիների փորձը եւ, իհարկե, հոգին”:
“ԷԼԿԱ” հարսանյաց սրահի վերաբացմանը
“ԷԼԿԱ” հարսանյաց եւ նորաձեւության տունը զբաղվում է հարսանյաց զգեստների վարձույթ-վաճառքով, ինչպես նաեւ անհատական պատվերով հարսանյաց ու երեկոյան զգեստների ստեղծմամբ: Սրահի ինտերիերի դիզայնն իրականացրել է նկարիչ-դիզայներ Արամ Դանիելյանը:
Հավելենք, որ բազմաթիվ հայտնիներ իրենց հարսանեկան զգեստները պատվիրել են հենց այս սրահում, որոնց շարքում են Լիլիթ Հովհաննիսյանը, Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները, Արփինե Իսրայելյանը, հաղորդավարուհի Անի Ահարոնյանը, Նարեկի Բավեյանի կինը, Անդրանիկ Հարությունյանի կինը եւ այլք:
“ԷԼԿԱ” հարսանյաց սրահում ներկայացված զգեստներից
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094) 66 88 04 հեռախոսահամարով կամ հետեւել “ԷԼԿԱ” հարսանյաց եւ նորաձեւության սրահի “ ֆեյսբուքյան ” էջին:
Մաղթում ենք հաճելի գնումներ:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: