×


Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսակիրները` հաղթանակի բերկրանքի մասին

Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հայ շախմատիստներն ու հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանն արդեն Հայաստանում են: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, որոնց շնորհիվ Հայաստանն արդեն երրորդ անգամ դարձավ շախմատի օլիմպիական չեմպիոն, BRAVO.am-ի հետ կիսվել են հաղթանակի բերկրանքով, ստամբուլյան տպավորություններով ու իրենց ծրագրերով, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Տիգրան Պետրոսյանը


Տիգրան Պետրոսյան. “Տպավորությունները բուռն ենք, դեռեւս ուշքի չենք գալիս, շատ լարված եւ, կարելի է ասել, դաժան պայքար էր, մինչեւ վերջին պահը պարզ չէր` կհաջողվի դառնալ չեմպիոն, թե ոչ: Միշտ եղել ենք առաջատարների թվում, բայց,    Չինաստանին պարտվելուց հետո, մի պահ քիչ էր մնում հուսահատվեինք: Փառք Աստծո, կամքի ուժ գտանք, հավաքվեցինք, եւ ահա արդյունքը:

Շատ հաճելի էր, որ հենց Ստամբուլում էր Օլիմպիադան: Մեծ հպարտություն էր, երբ հայկական դրոշը բարձրացավ, եւ Թուրքերը ոտքի կանգնած ծափահարում էին:

Ամեն ինչ նորմալ է անցել, թուրք եւ ադրբեջանցի մի քանի շախմատիստներ մոտեցել եւ շնորհավորել են մեզ, ճիշտ է, միգուցե ձեւական էր, բայց ամեն դեպքում արեցին:  Ամենալարված երկու մրցափուլը Ռուսաստանի եւ Հունգարիայի հետ էին”:

Լեւոն Արոնյանը


Լեւոն Արոնյան. “Մեծ ուրախություն էր բոլորիս համար: Երբ իմանում ես, որ քո քայլով կարող ես մի ողջ ազգ հարստացնես, քո մեջ նոր ուժեր է ծնվում: Երեւանում մի քանի օր կմնամ, հանդիպումներ ունեմ:  

Ընկերուհիս հիմա Ավստրալիայում է, երբ տեղափոխվի Եվրոպա, մեզ համար ավելի լավ կլինի:): Խաղատախտակից այն կողմ սիրում եմ  երաժշտություն լսել` դասական եւ ջազ: Աշխարհի չեմպիոն դառանլու համար անում եմ այն, ինչ ինձանից կախված է, ժամանակն ամեն ինչ ցույց կտա:)”:

Գաբրիել Սարգսյանը


Գաբրիել Սարգսյան.
“Մենք գնացել էինք հաղթելու համար, պետք է հաղթեինք: Միայն շախմատի մասին էինք մտածում, հաճախ լինում էր, երբ մոռանում էինք, թե շաբաթվա որ օրն է, բոլոր օրերը միանման էին անցնում:

Սեպտեմբերի 3-ին իմ ծննդյան օրն էր, այդ օրը լարված խաղ ունեինք, չհասցրեցինք նշել, օդանավի մեջ նշեցինք: Թիմի բոլոր անդամները տարբեր են իրենց բնավորությամբ եւ խաղային ոճով, հանգիստ եմ հատկապես Լեւոնի եւ Հակոբյանի խաղերի ժամանակ”:

Վլադիմիր Հակոբյանը


Վլադիմիր Հոկոբյան. “Միշտ իմ ցանկությունն է եղել, որ Օլիմպիադաներին չմասնակցեմ եռակի հաղթանակ տոնելուց հետո, երեքը շատ լավ թիվ է: Ես կուզենայի դուրս գալ որպես օլիմպիական չեմպիոն: Տղաները դեռ երիտասարդ են, իսկ ես արդեն կուզենայի ուրիշ բաների էլ ժամանակ հատկացնել: Կիթառ եմ նվագում, երաժշտություն լսում. ունեմ անելիքներ, որ սիրում եմ եւ կարող եմ ժամանակ հատկացնել”:

Սերգեյ Մովսիսյանը


Սերգեյ Մովսիսյան.
“Առաջին անգամ եմ օլիմպիական հավաքականի կազմում, խաղացել են Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Զգացմունքները ֆանտաստիկ էին, թիմային աշխատանք էր, շատ կուզենայի մասնակցել նաեւ հաջորդ Օլիմպիադային, բայց դրա համար պետք է ինքս ինձ վրա շատ աշխատեմ, ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Մեկ շաբաթից մասնակցելու եմ Խորվաթիայի թիմային առաջնությանը”:  

BRAVO.am-ը եւս մեկ անգամ շնորհավորում է մեր շախմատիստներին` մաղթելով նոր նվաճումներ:):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW