Բաղրամյան 25 հասցեում գտնվող “Շառլոտ կաբարե”- ն դեկտեմբերի 25-ին նշել է իր 9-ամյակը: Ինտերիերի վերանորոգումից հետո ակումբը հյուրերին ներկայանում է նոր տեսքով` ստեղծելով հարմարավետ, գեղեցիկ ու ներդաշնակ մթնոլորտ:
“Շառլոտ կաբարե”-ն նշել է 9-ամյակը
Հոբելյանական երեկոյի սկզբում տեղի է ունեցել երեք մասից բաղկացած շոու-ծրագիր, որի ընթացքում հնչել են մանկական, ռետրո եւ ժամանակակից երգեր: Ակումբի տարեդարձին մասնակցել են Ջուսը, Էլլա Տարունցը, Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Սոֆին, Ժաննան, Հայանան, Իվետա Եդիգարյանը, Էմին Դավիդովը, Վարդան Սարգսյանը, Թինա Քեյն իր պարի խմբով, Դինա Ակոպովնան, ջութակահար Հրանտ Իշխանյանը: Միջոցառումը վարել են Վարդան Սարգսյանն ու Արփինե Բեկջանյանը:
Միջոցառմանը հրավիրված է եղել նաեւ Սուսաննա Շահինյանը, ում ակումբի կողմից մրցանակ են հանձնել ''Երաժշտական փոստարկղ'' ծրագրի համար: Ի դեպ, շոու-ծրագրի մի հատված նվիրված է եղել այս հաղորդմանը, որտեղ Սուսաննա Շահիրյանին կրկնօրինակել է Իվետա Եդիգարյանը:
Մանկական հատվածի բեմադրության մաս է կազմել նաեւ “Գտնված երազ” մուլտֆիլմից մի հատված: Երաժշտությամբ, երգով, պարով ու դերասանական խաղով համեմված ներկայացումը հյուրերին նախապատրաստել է կեսգիշերից հետո սկսվող էրոտիկ շոուին, որի ժամանակ իրենց կրքոտ պարերով բոլորի ուշադրությունը գրավել են արտերկրից հրավիրված մերկապարուհիները:
Արմենն ու Թինա Քեյը
Ամեն օր ժամը 21:00-ից “Շառլոտ կաբարե”- ն իր դեռներն է բացում նրանց առջեւ, ովքեր առօրյաից կտրվելու համար նոր հաճույքներ են փնտրում: Երգիչների կատարումներից ու շոու- ծրագրից հետո սկսվում է էրոտիկ պարը` տեւելով մինչեւ լուսաբաց: Ակումբի մենյուին ցանկացողները կարող են ծանոթանալ տեղում` առաջարկվող ծառայություններից ընտրելով սեփական ճաշակին համապատասխանը:
BRAVO.am
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: