Լուսանկարիչ Բրյուս Ուեբերը Մայամիի երկնքի տակ է հավաքել մոդելներ Իրինա Շեյքին, Ալեսանդրա Ամբրոսիոյին, պարող Լիլ Բակին, “YouTube”-ի սենսացիա պարող շնիկ Քերիին եւ ուրիշների` իհարկե, գեղեցիկ ֆոտոշարք ստեղծելու համար:
Իրինա Շեյքը
Նրա աշխատանքի արդյունքն արդեն իսկ կարելի է գնահատել. լուսանկարները զարդարում են “CR Fashion Book”-ի գարուն-ամառ համարը: Ամսագրի շապիկի լուսանկարում մոդելներ Իրինային եւ Ալեսանդրային ընկերակցում է ռեալիթի-շոուների թմբլիկ աստղ Big Ang-ը` Անջելան:
Ալեսանդրա Ամբրոսիոն, Big Ang-ը եւ Իրինա Շեյքը
Հայտնիների կազմվածքների տարբերությունը լուսանկարչին չի խանգարել գեղեցիկ կադրեր ստանալ, աղջիկների համար էլ նկարահանումները բավական զվարճալի են ընթացել. նրանց կարող եք տեսնել պարելիս, բանան-ավտոմեքենայով երթեւեկելիս եւ այլ իրավիճակներում:):
BRAVO.am
Աղբյուրը` Etoday


×
6,547






