×


Շողեր Գրիգորյանն ամուսնացել է Վենետիկում

Շողեր Գրիգորյանը հոկտեմբերի 9-ին Երեւանում նշանադրվեց` բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին, ահա այսօր էլ ներկայացնում ենք նրա հարսանիքի առաջին լուսանկարները։ Դերասանուհին եւ ընտրյալը՝ Էդգարը, պսակադրվել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզու եկեղեցում։

Դերասանուհի Շողեր Գրիգորյանն ամուսնացել է


Մխիթար Սեբաստացու հիմնադրած եկեղեցում պսակադրվելը եղել է Շողերի վաղեմի երազանքը։ Երջանիկ նորահարսն ու փեսան միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել։ Ամուսնական արարողությանը ներկա են եղել միայն նրանց մտերիմ ընկերներն ու կնքահայրը։

Դերասանուհի Շողեր Գրիգորյանն ամուսնացել է


Շողերը BRAVO.am-ի հետ զրույցում նշել էր, որ ամուսնությունից հետո կտեղափոխվի Մոսկվա՝ մշտական բնակության, քանի որ ամուսինն այնտեղ է ապրում, սակայն աշխատանքային հետաքրքիր առաջարկների դեպքում կայցելի Հայաստան։

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով սեր եւ ամուր ընտանիք։

BRAVO.am
Լուսանկարները` Վահրամ Աֆանդյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW