×


Շողեր Գրիգորյանի ծովափնյա 30-ամյակը

Շողեր Գրիգորյանը 30 տարեկան է: Ամուսնությունից հետո Ռուսաստանում բնակություն հաստատած դերասանուհին տարեդարձը նշել է Սեւ ծովի ափին, իսկ լուսանկարները տրամադրել BRAVO.am-ին:

«Քանի որ ջրի ու արեւի սիրահար եմ, իսկ տարեդարձս էլ ամռանն է, ամեն տարի փորձում եմ այս օրերին ծովափնյա ինչ որ երկրում լինել: Այս տարի ամուսնուս եւ երեխաներիս հետ Բուլղարիայում ենք: Հրապուրված եմ Վառնա քաղաքով: Լիարժեք վայելում ենք մեր հանգիստը, չնայած երեխաներն ու ես ճանապարհին մի փոքր մրսել ենք ու հիվանդացել»,- BRAVO.am-ին պատմել է Շողերը՝ հավելելով, որ Բուլղարիայում ամուսնու ընկերոջ տանն են հյուրընկալվել:

Շողեր Գրիգորյանի ընտանիքը


Տոնական օրը սկսվել է ամուսնու՝ Էդգարի շնորհավորանքով. «Վաղ առավոտյան ամուսնինս ինձ անակնկալի բերեց իր գեղեցիկ շնորհավորանքով: Նրան հաջորդեցին մյուս հարազատներիս ու ընկերներիս զանգերն ու հաղորդագրությունները: Տոնական երեկոն մեր ընկերների հետ ենք անցկացրել, տեղի ժամանցի վայրերից մեկում ընթրել ենք ու հաճելի ժամանակ անցկացրել»:

Այս տարեդարձը դերասանուհու համար առանձնահատուկ է. «Այս տարին կարեւորում եմ ոչ միայն այն պատճառով, որ 30-ամյակս է, այլեւ որ վերջապես ընտանիքս ամբողջական է, երեխաներիս ծնվելուց հետո ես ինձ լիարժեք եմ զգում: Ավելի եմ կարեւորում ու սիրում կյանքը, նրանք նոր գույներ ու հետաքրքրություն են հաղորդել մեր կյանքին: Տեսակով շատ շնորհակալ մարդ եմ, ամեն պահ գոհանում եմ այն ամենով, ինչ ունեմ»,- նշել է Շողերը:
BRAVO.am-ը շնորհավորում է Շողերին եւ նորանոր հաջողություններ ցանկանում:

Շողեր Գրիգորյանը


Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport