×


Շուշաննա Թովմասյանը` սերիալային իր կերպարը ծաղրողներին

“Դժվար ապրուստ”-ում Էլենի դերակատար Շուշաննա Թովմասյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է “Արմենիա” հեռուստաընկերության այս սերիալը դիտողների բացասական մի շարք արձագանքներին` դրանք որակելով ինչպես ծիծաղելի, այնպես էլ` ցավալի: 

Շուշաննա Թովմասյանը


“Զարմանում եմ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում` այսքան զարգացած տեխնոլոգիաների ու հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարը եւ անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ` օգտագործելով սերիալային տերմինալոգիան”,-նշել է նա:

Շուշաննա Թովմասյանը


Շուշանը նաեւ հետեւյալն է հավելել.“Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի արձագանքեք այդ անիմաստ մեկնաբանություններին եւ վիդեոներին: Եկեք հուսանք, որ կգա մի օր, երբ մարդիկ կգնահատեն իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են սերիալային կերպարներին վիրավորելու, ծաղրելու եւ հեգնելու վրա”:

BRAVO.am
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի, Թոփ լուսանկարը` Նաիրուհի Մ-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW