×


Շուշաննա Թովմասյանի հարսանիքի հայտնի հյուրերն ու մանրամասները

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանը, ինչպես արդեն պատմել ենք, երեկ օրինականացրել են հարաբերությունները: Դերասանուհու եւ ռեժիսորի պսակադրությունը տեղի է Սաղմոսավանքում:

Եկեղեցական ծիսակարգից հետո զույգը կազմակերպել է նաեւ ամուսնությունը գրանցելու արարողությունը` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության համար հատկացված բացօթյա հատուկ գոտում:


Շուշաննան եւ Վահեն տոնական օրը շարունակել են ռեստորանային համալիրներից մեկում՝ հարազատների, մտերիմների եւ գործընկերների շրջապատում: Նրանցից շատերը սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկարներ են տեղադրել նորապսակների հետ եւ երջանկություն մաղթել: Զույգին շնորհավորել են Մկրտիչ Արզումանյանը, Բեն Ավետիսյանը եւ հայտնի այլ դեմքեր:

BRAVO.am

 

Կարդալ ավելին

Quality Sign BW