×


Նոր ավտոմեքենա գնած Շպռօտը խնդիրնե՞ր ունի ճանապարհային ոստիկանության հետ :)

Ամերիկաբնակ երգիչ Նորոն  այսօր “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը` գրելով հետեւյալ մեկնաբանությունը.“Ո՞վ էր կասկածում Շպռօտ-ի հնարավորությունների վրա: Ասենք շնորհավոր”:

Շպռօտի նոր ավտոմեքենան


BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հաստատել է նոր մեքենա գնելու լուրը.“Մինչ այս ես վարում էի հին, փտած մեքենա, ինչի համար, անկեղծ ասած, ամաչում էի: Նորն ավելի որակով է ու բարձր արժեք ունի”:

Շպռօտը


Ինչպես տեղեկացրել ենք, Շպռօտն այժմ երգում է “Bouvardia” ռեստորանում: Նա նշել է, որ նոր աշխատանքը եկամտաբեր է իր համար.“Իմ ֆինանսական վիճակը բարելավվել է: Ինչպե՞ս կարող էի գնել նման ավտոմեքենա, եթե ֆինանսական բավարար միջոցներ չունենայի”:

Շպռօտը


Երգչուհին նաեւ ասել է, որ դեռեւս վարորդական մեծ փորձ չունի եւ հնարավորինս զգույշ է վարում, սակայն նրա “ֆեյսբուքյան” գրառումը հուշում է, որ ոստիկանների հետ “հանդիպում”, այնուամենայնիվ, տեղի է ունեցել:).“Երեխեք, նոր ինձ առաջին անգամ ճանապարհային ոստիկան կանգնեցրեց, պարզվեց` հայ տղա է: Աչքերս ստուգեց, որ տեսնի խմած եմ, թե` ոչ: Ծիծաղս գալիս էր, շաշացել էի: Ասաց` հեռուստատեսությամբ տեսել է ինձ, բայց անունս ուրիշ էր: Ի՜նչ պուպուշ են ոստիկանները”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից, BRAVO.am-ի եւ "ԷԼ Style"-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW