BRAVO.am-ը օրերս տեղեկացրեց, որ Շպռօտը կիսով չափ սափրել է գլուխը եւ նոր սանրվածքը ցուցադրել համացանցային ընկերներին: Այսօր արդեն խոսակցությունների կիզակետում մեկ այլ թեմա կա, որը ծավալվել է երգչուհու կատարած երկու գրառման շուրջ:
Շպռօտը
“Ոնց եմ ուզում մի պուպուշ, դուխով տղա գա ինձ հասկանա, գործից հանի, ասի` ինչքան աշխատեցիր հերիք է, հիմա քո վայելելու ժամանակն է, Անի ջան, արի ամուսնանանք, 7 օր, 7 գիշեր հարսանիք անենք ու բալիկներ ունենանք:)”. նախ` նա գրել է այս “ստատուսը”, որին հաջորդել է հետեւյալը.“Վայ, Անի ջան, էս ինչե՞ր ես երազում, դու չես կարող ընտանիք ունենալ հայ տղայի հետ, դու տեսե՞լ ես համացանցում քո մասին ինչեր են գրում, ընդհանրապես տեսե՞լ ես քո պոռնո- վիդեոները: Իսկապես հավատո՞ւմ եք, որ դա ես եմ”:
Շպռօտը
BRAVO.am-ին հաջողվել է կապ հաստատել Շպռօտի հետ ու պարզել, թե խոսքն ինչ տեսանյութի մասին է: “Չգիտեմ` ով, բայց ինչ-որ մեկը գրել է, թե իբր այդ “տեսանյութում” ես եմ: Ես չեմ տեսել, բայց ընկերներս ու անծանոթներս շատ են հարցնում…”,-մեզ հետ զրույցում ասել է նա:
Շպռօտը
Երգչուհին նշել է, որ չի պատրաստվում զբաղվել տարածված հոլովակի հեղինակի բացահայտմամբ. “Աստված իր հետ: Նյարդեր ու ավելորդ էներգիա չունեմ: Հավատացեք, ոչինչ չի օգնում, պրծում չկա այդ ամենից”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Շպռօտի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: