Շպռօտի ամերիկյան կենսակերպին BRAVO.am-ն անդրադարձել է նախորդ տարեվերջին: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել էր, որ Միացյալ Նահանգներում ապրում է կատվի` Թոմիի հետ, անձնական կյանքում փոփոխություն չկա, աշխատում է “Bouvardia” ռեստորանում եւ կարոտում է Երեւանը, մայրիկին ու ընկերներին:
Շպռոտը նոր սանրվածք ունի
Անի Թովմասյանը նաեւ ասել էր, որ Հայաստանում միշտ բեմական կերպարով է եղել` տեղը տեղին, իսկ օվկիանոսից այն կողմ այդ առումով իրեն թուլացած է զգում: Շպռօտի զգացողություններն, ամենայն հավանականությամբ, փոխվել են, բայց մինչ դա կպարզենք, նշենք ակնհայտը. առաջվանը չէ էպոտաժային երգչուհու սանրվածքը:):
Շպռոտը նոր սանրվածք ունի
Շպռօտը հիմա պլատինե շիկահեր է: Նրա նոր սանրվածքը հեղինակել է վարսահարդար Blonzinka-ն.“Երգչուհի Մայլի Սայրուսի ոճով սափրել ենք գլխի ձախ հատվածը, ինչպես նաեւ վինտաժային “Hollywood style”-ի ալիքներ ստացել: Դիմահարդարումն արել է տաղանդավոր Սիլվիան”:
“Կբավարարվեմ այսքանով: Ուղղակի նորություն էի ուզում: Կարծում եմ` սազում է”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին` հավելելով, որ մեկ անգամ սափրել է ամբողջ գլուխը դեռ Հայաստանում ապրելիս:
BRAVO.am
Լուսանկարները` Շպռօտի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: