Արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների` համացանցը ողողած մերկ ֆոտոշարքերն այնքան բուռն չեն ընդունվում եւ քննարկվում հայերի կողմից, որքան մեր հայտնի հայրենակիցներինը: Այս անգամ այդ առիթն ընձեռել է Շպռօտը:
Շպռօտը
Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած էպատաժային երգչուհին սոցիալական ցանցի իր էջում անկեղծ լուսանկարներ է տեղադրել, որոնցից մեկում առանց կրծկալի է, սակայն ձեռքով ծածկում է բարեմասնությունները:): Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե հաճախ չի լողում, սակայն երբեմն սիրում է մերկ սուզվել ջրում:
Շպռօտը
Մեր հարցին, թե որտեղ է ավարտվում սեքսուալությունն ու սկսվում գռեհկությունը, Շպռօտը հետեւյալն է պատասխանել.“Արտիստի համար ցանկալի լինելը շատ կարեւոր է, բայց առաջնայինն ինքդ քեզ սիրելն է. եթե դու քեզ չսիրես, էլ ո՞վ սիրի”:
Շպռօտը
Երգչուհին իրեն սեքսուալ է համարում.“Գրավչությանդ չափը ինքդ պետք է որոշես: Շատ աղջիկներ ինձ համար գռեհիկ են, շատերին էլ ես կարող եմ այդպիսին թվալ: Ինձ համար չեն սեքսուալությունը գռեհկությունից տարանջատող ընդունված սահմանները…”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: