Մովսես Երեմյանը, ինչպես հայտնի է, այս ամսվա սկզբին հայտնվել էր սիրային սկանդալի կենտրոնում: BRAVO.am-ի էլեկտրոնային հասցեին «պապարացիական» լուսանկարներ էին ուղարկել՝ պնդելով, որ ամիսներ առաջ ամուսնացած դերասանը նոր սիրավեպ է սկսել: Այդ ժամանակ մեզ հետ զրույցում Մովսեսն ու լուսանկարների աղջիկը՝ Անիտան, հստակ որեւէ պատասխան չտվեցին՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով լուրը:
Անիտան եւ Մովսես Երեմյանը
Եվ միայն այսօր նրանք համաձայնել են խոսել միջադեպի մասին: Մովսեսը BRAVO.am-ին հայտնել է, որ լուսանկարներն արվել են նկարահանման հրապարակում.«Այն ժամանակ պարզապես իրավունք չունեինք խոսել այդ մասին: Այժմ էլ շատ բան չեմ կարող ասել, բայց մի բան հաստատ է՝ նման բան չի եղել եւ երբեք չի էլ կարող լինել, քանի որ ամուսնացած եմ»:
Անիտան եւ Մովսես Երեմյանը
Անիտան նույնպես մեզ հետ զրույցում նշել է, որ ինքն ու Մովսեսը ոչ մի կապ չունեն միմյանց հետ, հանդիպել են միայն աշխատանքի բերումով եւ միասին մասնակցել նկարահանումների:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: