×


“Ոսկե ծիրան”. 10-րդ բերքահավաքն ավարտվեց :)

Փելեշյան, Ռեջիո, Ավետիքյան, Լոզնիցա, Սաբո … Հանրահայտ այս մարդիկ եւ “Ոսկե ծիրան”-ի մյուս մասնակիցները հուլիսի 13-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել են միջազգային 10-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը, որը բացել է Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբը:):

"Ոսկե ծիրան" 10-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությանը


Միջոցառման ընթացքում նվագախումբը եւս մի քանի անգամ ողջունեց հանդիսատեսին` նվագակցելով Մարինե Հակոբյանին, Սուրեն Առուստամյանի եւ ակորդեոնահար Դավիթ Ենգիբարյանին: Ելույթ է ունեցել նաեւ 16-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը, ով “Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012” մրցույթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

“Ոսկե ծիրան”-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ հուզված ու երջանիկ է, քանի որ արդեն 10 տարի է` կինոյի փառատոն ունենք.“Շատ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում հասցրել ենք լավ ընկերներ ձեռք բերել, ովքեր աջակցում են մեզ, սիրով այցելում մեր քաղաքն ու մասնակցում փառատոնին: Նաեւ ուզում եմ մեկ անգամ եւս ողջունել մաեստրո Փելեշյանին, ով այսօր ներկա է այս դահլիճում”: Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նա պարգեւատրվեց Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալով:

"Ոսկե ծիրան" 10-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությանը


Դեռեւս փառատոնի բացման արարողությունից հանդիսատեսին ծանոթ ու սիրված` 30-ական թվականների կինոյի կերպարներ հիշեցնող դերասանները այս երեկոյի ընթացքում եւս ուրախացրել են հանդիսատեսին: Անակնկալներից մեկն էլ եղել է բարձրախոսի` ավտոմատ կերպով տեղաշարժվող հարթակը:):

Հոբելյանական կինոփառատոնն այլեւս պատմություն է, կազմակերպիչներն էլ վստահեցնում են, որ արդեն իսկ մեկնարկել են հաջորդ` 11-րդ “Ոսկե ծիրան”-ի աշխատանքները:

Մարինե Հակոբյանը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը


Ստորեւ ներկայացնում են “Ոսկե ծիրան” 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներից մի քանիսին: Ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ:

Միջազգային խաղարկային մրցույթ

Գլխավոր մրցանակ – “Ոսկե ծիրան”. “Պարունակներ”, ռեժ.` Սրջան Գոլուբովիչ (Սերբիա, 2013)
Երկրորդ մրցանակ – “Արծաթե ծիրան”. “Փարիզ”, ռեժ.` Մաջիդ Բարզեգար (Իրան, 2013)
Ժյուրիի հատուկ մրցանակ – “Մեջտեղում ինչ-որ տեղ”, (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012)

Միջազգային վավերագրական մրցույթ

Գլխավոր մրցանակ – “Սեւ ծովի վերջին ծովահենները”, ռեժ.` Սվյատոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013)
Հատուկ մրցանակ –“Աշխարհը, որ մերը չէ”, ռեժ.` Մահդի Ֆլեյֆել

Հայկական համայնապատկեր

Գլխավոր մրցանակ – “Ոսկե ծիրան”. “Այդ ես չեմ”, ռեժ.` Մարիա Սահակյան, (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013)
Երկրորդ մրցանակ – “Արծաթե ծիրան”. “Սարոյանլենդ”, ռեժ.` Լուսին Դինք, (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013)

Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ

“Ընդհատված մանկություն”, ռեժ.` Ջիվան Ավետիսյան, (Հայաստան, 2013թ.):

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW