×


Ո՞վ է ամենալավ բուրող «աստղը»:)

Բրիտանացիները հայտնի են որպես յուրօրինակ ռեյտինգների հեղինակ: Այս անգամ կազմվել է ամենալավ բուրող հայտնիների ռեյտինգային ցուցակը: Մառախլապատ Անգլիայի բնակիչների համար «ամենահամեղ» բուրողը Քեթրին Միդլթոնն է:

Քեթրին Միդլթոնը


Հետաքրքրականն այն է, որ, բնականաբար, բնակիչները հնարավորություն չեն ունեցել անձամբ համոզվելու դրանում: Սակայն ասոցիացիան մեծագույն ուժ է, եւ հարցման մասնակիցները համոզված են` Քեթրինը բուրում է ինչպես թագուհի:

Ասում են, որ Քեթրինը նախընտրում է  ծաղիկների բուրմունքներ` մասնավորապես, հասմիկի եւ շուշանի երանգներով: Քեմբրիջի դքսուհու համար քվերակել է հարցվածների 34%-ը:

Դեւիդ Բեքհեմը


Քեթրինին հաջորդում է Դեւիդ Բեքհեմը: Հարցվածները համոզված են, որ սպորտային կյանքն ու ստադիոնում անցկացրած պարապմունքները որեւէ կերպ չեն անդրադառնում Դեւիդի վրա, եւ նա ցանկացած իրավիճակում լավ է բուրում:

Պիպա Միդլթոնը


Երրորդ հորիզոնականում է Քեթրինի քույրը` Պիպա Միդլթոնը: Չնայած Կարլ Լագերֆիլդի` նրա հասցեին հնչած քննադատությանը, նա միեւնույն է՝ շարունակում է սեր ու հայտնիություն վայելել Անգլիայում:

Բացի այդ, բրիտանացիները նաեւ քննարկել են վատ բուրմունքները: Բրիտանացիների  80%-ը հայտնել է, որ եթե տղամարդը վատ է բուրում, դա միանգամից կարող է պատճառ հանդիսանալ նրա հետ բոլոր կապերը խզելու համար: Անգլիացիների կարծիքով, ամենավատ բուրող աստղը մեկնաբան Ջոն Մակրիկն է:

Սիրուշոն


Առաջարկում ենք միացնել երեւակայությունն ու մասնակցել հարցմանը: Ո՞ր հայ հայտնի կատարողն է ձեր կարծիքով ամենալավ բուրողը:):


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW