×


Ո՞վ է հետապնդում Անտոնիո Բանդերասին

Հոլիվուդի գլխավոր սրտակերներից ծագումով իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը պատրաստվում է ստանձնել մեծագույն նկարիչ Պաբլո Պիկասոյի դերը Կառլոս Սաուրայի “33 օր’’ ֆիլմում:

Անտոնիո Բանդերասը


“Պիկասոյի կերպարը երկար ժամանակ է` հետապնդում է ինձ, իսկ ես մշտապես մերժել եմ մարմնավորել նրան: Նա մեծագույն հարգանքի է արժանի, ինքս էլ Մալագայից եմ եւ ծնվել եմ Պիկասոյի ծննդավայրից չորս կանգառ հեռավորության վրա”, -նշել է Բանդերասը:

“33 օր’’ ֆիլմը ներկայացնում է նկարչի հուզական աշխարհը, երբ աշխատել է իր ամենահայտնի նկարներից  “Գերնիկա”-ի վրա: Այս կտավը Պիկասոյի ռեակցիան է 1937 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում նացիստների կողմից Գերնիկա քաղաքի ռմբակոծմանը:

Պաբլո Պիկասոն


Ֆիլմի նկարահանման ընթացքում Կառլոս Սաուրան կհամագործակցի իսպանացի պրոդյուսեր Էլիաս Քերեհետայի հետ: Սցենարի համահեղինակն է ֆրանսիացի գրող Լուի Չարլզ Սիրժակը: Լուրեր են պտտվում, որ նախագծին կմիանա նաեւ օսկարակիր կինեմատոգրաֆիստ Վիտորիո Ստորարոն: Ֆիլմի բյուջեն կազմում է մոտավորապես 7,9 միլիոն դոլար:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.variety.com

Կարդալ ավելին

Quality Sign BW