×


Որո՞նք են Նատալիա Վոդյանովայի երկու տարբեր կերպարները

Ծագումով ռուս մոդել Նատալիա Վոդյանովան սիրված է բազմաթիվ կուտյուրիեների  կողմից: Դրա վառ ապացույցն այն է, որ մոդելը անդադար լուսանկարվում է նոր ֆոտոշարքերում: Այսպիսով` այսօր կներկայացնենք երկու թարմ ֆոտոշարք Նատալիայի մասնակցությամբ:

Նատալիա Վոդյանովան


Մոդելը դարձել է Ստելա ՄաքՔարտնիի նոր աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային դեմքը: Ստելան խոստովանել է, որ նոր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է Օլիմպիական խաղերի մարզիկների հագուստով: Նատալիան եւս փորձել է նույն ոճի մեջ հանդես գալ` թեթեւակի հավաքված մազեր, մի փոքր խուլիգանական կեցվածք եւ հարմարավետություն:

Երկրորդ ֆոտոշարքը հիմնավին հակասում է առաջինի սպորտային տրամադրությանը: Այստեղ մոդելը ցուցադրել է իր ողջ կանացիությունն ու սեքսուալությունը: Երկրորդ ֆոտոշարքում Նատալիան հանդես է եկել իր ողջ հմայքով: Սեւ ու սպիտակ լուսանկարներում մոդելը անկեղծացել է: Կիսամերկ մարմինը զարդարում են միայն ներքնազգեստն ու կոշիկները: 

Նատալիա Վոդյանովան


Լուսանկարների հեղինակն է հայտնի Մարիո Տեստինոն: Ի դեպ, սա առաջին համագործակցությունը չէ մոդելի հետ: Մարիոն լուսանկարել էր Նատալիայի ընտանիքը, երբ վերջինս դեռ ամուսնալուծված չէր: Լուսանկարները արվել են  «Stuart Weitzman» ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի համար:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Etoday եւ Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW