Սիլվա Հակոբյանն այս տարեսկզբին նոր տեսահոլովակ ներկայացրեց` նկարահանված “Don’t Apologize” երգի հիման վրա, հետո էլ, ինչպես պատմել է BRAVO.am-ին, համերգներով մեկնել է Կանադա, այնուհետեւ` Ռուսաստան եւ հայրենիք վերադարձել օրեր առաջ:
Սիլվա Հակոբյանը
““Հայ երիտասարդական կենտրոն”-ից հրավեր ստացա մասնակցելու իրենց կազմակերպած փառատոնին եւ փետրվարի 16-ին Տորոնտո քաղաքում ներկայացա անհատական համերգային ծրագրով”,-ասել է երգչուհին ու հավելել հետեւյալը.“Առաջին անգամ էի Կանադայում, շատ տպավորված եմ: Կանադահայ հանդիսատեսը շատ ջերմ էր. ինձ հետ երգում ու պարում էին: Մինչ օրս դրական արձագանքներ եմ լսում”:
Սիլվա Հակոբյանը
Սիլվա Հակոբյանին բուռն ծափահարություններով են դիմավորել նաեւ նրա` Ռուսաստանի Միտիշի քաղաքում տեղի ունեցած մենահամերգին. “Այնտեղ էլ հանդիպեցի իմ երկրպագուներից Հարազատ պապիկին, որն ասաց, թե իր երազանքն էր ինձ հետ անձամբ ծանոթանալը, նաեւ քառատող նվիրեց: Շատ եմ կարեւորում Հայաստանից դուրս բնակվող իմ երկրպագուների սերն ու վերաբերմունքը”:
Սիլվա Հակոբյանն իր երկրպագուներից Հարազատ պապիկի հետ
Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ իր համերգային շրջագայությունը դեռ չի ավարտվել. մի քանի օրից պատրաստվում է մեկնել Եվրոպա.“Կենդանի նվագախմբով ելույթ կունենամ Ստրասբուրգ, Մարսել, Լիոն, Փարիզ, Վիեննա եւ Հենգելո քաղաքներում: Առաջիկայում կնկարահանվի նաեւ իմ նոր տեսահոլովակը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: