×


Ո՞ւմ է համբուրում երգիչ Տիկոն

BRAVO.am-ն օրեր առաջ  պատմել է, որ նախկին “Թիվ 5” խմբի Տիկոն հայկական շոու-բիզնես է վերադառնում որպես անհատ կատարող:): Երգիչն արել է անհատական գործունեության առաջին քայլը. երեկ նկարահանվել է իր հեղինակային երգի տեսահոլովակում: 


“Սրտի” նկարահանումները տեւել են մեկ օր՝ ընթանալով տանը եւ բակում, ռեժիսորն ու օպերատորը Կարեն Ստեփանյանն է: Տեսահոլովակի հերոսուհուն` Անիին, փնտրել եւ առաջարկել է նկարվել հենց Տիկոն. “Տարբեր քասթինգներով չկարողացա գտնել հարմար աղջկա, վերջապես ընդհանուր ծանոթների միջոցով ընտրեցինք Անիին”:


Տիկոյի խոսքերով` մտադրված չէ համարձակ ու բաց տեսարաններով գրավել լսարանի ուշադրությունը, բայց քանի որ երգի պատմությունն իր մասին է, հենց ինքն  էլ նկարահանվել է հերոսուհու հետ.“Երգի խոսքերը պահանջում են, որ մի քիչ ավելի նուրբ, սիրային ու կրքոտ տեսարաններ լինեն: Փորձել ենք ներկայացնել գեղեցիկ սեր, որն ապրել ենք: Տեսահոլովակում կերեւա, որ սերն արդեն կորցրել ենք, ինչպես երգում եմ ասում` իմ արեւը լքել է ինձ”:


Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ փոքր-ինչ հուզված է եղել նկարահանման ընթացքում. “Այնպիսի տպավորություն ունեի, կարծես առաջին անգամ եմ տեսահոլովակում նկարվում:). մի քիչ հուզված ու խառնված էի, բայց վերջնական արդյունքը պետք է որ լավ ստացվի”:

“Սիրտ” երգի տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է, պրեմիերան նախատեսվում է մոտ 10-ն օրից:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW