Սոնա Շահգելդյանը մի քանի օրից նոր տեսահոլովակ կներկայացնի, որը նկարահանվել է Եգիպտոսում: Երգչուհին վերջերս “10+10” հեռուստանախագծի մյուս մասնակիցների հետ մեկնել էր Շարմ էլ Շեյխ՝ հանգստանալու, եւ ինչպես ինքն է նշել` այնտեղ էլ որոշել են նոր հոլովակ նկարել:
Սոնան “Վերեւ նայիր” երգի տեսահոլովակի նկարահանումներին
“Վերեւ նայիր”-ն ընդգրկված է Սոնայի առաջին ձայնասկավառակի մեջ. “Այն նոր չի գրվել, բայց այնքան գեղեցիկ երգ է, որ անտարբեր չկարողացա մնալ ու որոշեցի տեսահոլովակ նկարահանել, չնայած` սկզբում չէի պլանավորել հենց այնտեղ նկարահանումներն իրականացնել”:
“Վերեւ նայիր, լուռ ամպերին ասա, որ ես սիրում եմ քեզ”. այս տողերը երգչուհին որեւէ մեկին չի հասցեագրում` նշելով, որ յուրաքանչյուրն իր ձեւով թող ընկալի իմաստը. “Վերեւ նայելով` մեկն ամպերն է տեսնում, մյուսն Աստծուն է պատկերացնում, մեկ ուրիշը՝ խորիմաստ այլ բան…Ուզում եմ, որ ամեն մարդ վատ ու չար արարք անելուց առաջ մի պահ վերեւ նայի ու գոնե Աստծուց ամաչի”:
Սոնա Շահգելդյանը Կարմիր ծովի ափին նոր տեսահոլովակ է նկարահանել
Սոնայի փոխանցմամբ՝ երաժշտական հոլովակը սյուժետային գիծ չի ունենալու. “Ծով, արեւ, երկինք, անապատ. գեղեցիկ տեսարաններ, որոնք համահունչ են մեղեդային երգի խոսքերին:)”: Նա նշել է նաեւ, որ երեք տարբեր տեսարան են նկարել:
Գարնան ընթացքում Սոնա Շահգելդյանը պատրաստվում է ակումբային մենահամերգով հանդես գալ. “Երեւանում կան հրաշալի ակումբներ, ուղղակի հստակ չգիտեմ՝ երբ ու որտեղ կիրականացնեմ, բայց հետաքրքիր բաներ եմ մտածել, տեսնենք` ինչպես կստացվի”:
“Ծով, արեւ, երկինք. գեղեցիկ տեսարաններ, որոնք համահունչ են մեղեդային երգի խոսքերին”. Սոնա Շահգելդյան
Առաջիկայում երգչուհին մասնակցելու է երաժշտական հեռուստանախագծի, հավաքական մի քանի համերգի, Շահգելդյանի նպատակներից է նաեւ Եվրոպայում շրջագայելը. “Ուզում եմ երգել ոչ միայն հայ համայնքի, այլ նաեւ եվրոպացիների համար”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: