Մի շարք սերիալներից հայտնի Քրիստինա Կարապետյանը երեկ նշել է 25-ամյակը: BRAVՕ.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ ծննդյան օրը հագեցած է եղել սիրով, ջերմությամբ եւ բարեմաղթանքներով.«Ընկերներս ու հարազատներս իսկական տոն պարգեւեցին: Առավոտյան Թատերական ինստիտուտ եմ գնացել ու ուրախությունս կիսել իմ շատ սիրելի կուրսընկերների հետ: Ի դեպ, այնտեղ նախաքննական, բայցեւ տոնական ջերմ մթնոլորտ էր»:
Քրիստինա Կարապետյանը նշել է ծննդյան տարեդարձը
Քրիստինայի համար ծննդյան օրը կարեւորվել է նաեւ մեկ այլ իրադարձությամբ: Նա ներկա է եղել «Արամմա» ֆիլմի պրեմիերային, որում իր փոքրիկ մասնակցությունն ունի:
Պարզվում է` տոնական տորթի մոմեր փչելիս նա ոչ մի երազանք չի մտապահել:). «Պարզապես վայելել եմ 25-ամյակիս մոմերը փչելու ակնթարթը»:
Ժաննա Բուտուլյանը, Մարիամ Ադամյանը եւ Քրիստինա Կարապետյանը` «Արամմա» ֆիլմի պրեմիերային
Քրիստինայի խոսքով` ոչ միայն իր ծննդյան օրն է շատ սիրում, այլեւ կյանքի յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը.«Երբ ամփոփում եմ ապրածս տարիները, հասկանում եմ, որ իմ մեջ միայն սեր է կուտակվել եւ իմ երակներով սեր է հոսում»:
Նոր դերերի մասին մեր հարցին նա հետեւյալն է պատասխանել.«Մի քանի առաջարկ ունեմ, սակայն չեմ ցանկանա բացել փակագծերը: Սիրում եմ միանգամից աշխատանքը ներկայացնել»:
BRAVՕ.am-ը շնորհավորում է Քրիստինային եւ ամենայն բարիք մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: