×


Ո՞ւմ հետ է նշում Նարեկ Բավեյանն իր ծննդյան տարեդարձը:)

Այսօր Նարեկ Բավեյանը դարձել է 29-ը տարեկան:): Երգիչը ծննդյան տարեդարձի կապակցությամբ առաջին շնորհավորանքը ստացել է Արմոյից: “Միասին ենք աշխատում, եւ նա պատրաստ կանգնած էր, որ գիշերվա 12-ը լրանա ու շնորհավորի ինձ”,-BRAVO.am-ին քիչ առաջ պատմել է Նարեկը: Հայտնիներից երգչին շնորհավորել են նաեւ Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը եւ իր մյուս կոլեգաները:

Երգիչ Նարեկ Բավեյանը


Նա ասել է, որ ծննդյան օրը սիրում է նշել “համեստ” միջավայրում ու շատ աղմուկ չի բարձրացնում. “Հավաքվում ենք մտերիմ մարդկանցով ու ընկերներով, հանգիստ ու մտերմիկ միջավայրում զրուցում, ուրախ ու լավ ժամանակ անցկացնում”:

Նարեկը դեռ չի ծրագրել` որտեղ են հավաքվելու եւ նշելու ծնունդը, ընկերների կողմից տարբեր առաջարկներ է ստացել եւ տեղի ընտրությունը նրանց թողել: Փոխարենը, հստակ գիտի, որ տորթ է լինելու եւ ինքը մոմերը կփչի. “Սիրում եմ տորթի վրայի մոմերը փչել, միշտ այնպես է ստացվում, որ ես միանգամից բոլոր մոմերն եմ հանգցնում:)”:

Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Նարեկն առաջին շնորհավորանքը ստացել է Արմոյից


Հոբելյարը նվերներ արդեն ստացել է, դրանց նաեւ երեկոյան է սպասում: Ի դեպ, Նարեկ Բավեյանը, ինչպես ինքն է նշել, ալկոհոլային խմիչքներ չի օգտագործում, բայց այսօր մի քիչ կոնյակ կխմի, կպարի եւ ուրախ ժամանակ կանցկացի:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Նարեկին;):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարեկ Բավեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW