“Քամի փչի” հիթով տարիներ առաջ հայկական շոու-բիզնես մուտք գործած երգչուհի Սյուզին տեւական ժամանակ է` ասպարեզում չկա, նոր երգեր եւ տեսահոլովակներ չի ներկայացնում, համերգներով հանդես չի գալիս: Նրա լռության պատճառը փորձել է պարզել BRAVO.am-ը:
Սյուզին
“Պետք է խոստովանեմ` թեեւ այս ընթացքում հայտնվել եմ մի շարք նախագծերում` “Երբ պարում են աստղերը”, “Երբ սահում են աստղերը” եւ այլն, ստեղծագործական ոլորտում պասիվ եմ եղել”,-ասել է նա:
BRAVO.am-ին Սյուզին տեղեկացրել է, որ այժմ աշխատում է “ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ”-ում. “Զարգացման եւ միջազգային բաժնի մասնագետ եմ: Օրինակ` մեր եւ Սոսո Պավլիաշվիլիի համատեղ համագործակցության արդյունքում ծնվել է ձայնասկավառակ, որի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամին: Բացի այդ, հենց այս կառույցն է իրականացնում “The Voice” նախագիծը”:
Սյուզին եւ Սոսո Պավլիաշվիլին
Խոսելով անձնական կյանքից` երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ սիրելի չունի.“Միայնակ եմ: Աշխատանքիս հետ եմ ամուսնացել, շատ եմ սիրում այն”:
Սյուզին կնքահոր եւ կնքամոր հետ
Սյուզին խոստանում է այս տարվա ընթացքում նոր ստեղծագործություն ներկայացնել երկրպագուներին.“Իմ շատ լավ ընկեր Արման Ղազարյանն ինձ երգ է նվիրել, անպայման պիտի ձայնագրեմ: Եվս մեկ համագործակցություն կլինի Արմեն Մարտիրոսյանի հետ: Ուզում եմ նաեւ հիթային հին երգ թարմացնել եւ յուրովի մատուցել”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սյուզիի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: