“Դժվար ապրուստ” հեռուստասերիալում Էլենի դերակատարը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Արդեն երկրորդ տարին է` Շուշաննա Թովմասյանը բարեկամների հետ այնտեղ է դիմավորում Նոր տարին:):
Շուշաննա Թովմասյանը
Սերիալի ու ամանորյա հաղորդումների նկարահանումները “զրկել” են Շուշաննային տոնածառ զարդարելու հաճույքից, ինչով էլ զբաղվել է նրա մայրը:):
Շուշաննա Թովմասյանը
Ձմեռ պապիկին ու ամանորյա հրաշքներին հավատացող սերիալային դերասանուհին ցանկանում է, որ գալիք 2013-ին` օձի տարում, մարդիկ օձություններ չանեն, ապրեն պարզ ու զվարթ.“Թող լավ փոփոխությունների ու հաջողությունների տարի լինի բոլորի համար”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նաիրուհի Մարգարյանի


×
57,945






