Օդերեւութաբանների կանխատեսմամբ` առաջիկա օրերին Երեւանում կփչեն քամիներ` իրենց հետ բերելով 2006-ի շունչը, բայց “վա˜յ, էն օրերը” չի ասի Սյուզին :): “Լավ միտք է, չէի մտածել, բայց արդեն ուշ է հրավիրելու համար. համերգն արդեն պատրաստ է: Լինելու են ինչպես նոր երգեր, այնպես էլ գործեր անցած տարի լույս տեսած “Հայաֆիկացում” CD-ից”,- BRAVO.am-ին ասել է “Մեծ Հայք”-ի Նարեկը:
Նարեկն իր "Հայաֆիկացում" CD-ի շնորհանդեսին
“Ու փչում է քամին” խորագրով համերգի շրջանակում այս ռեփերն իր ընկերների եւ կոլեգաների հետ “Օպերա” ակումբի բեմից կողջունի ռեփասեր երկրպագուներին դեկտեմբերի 8-ին: Ելույթ են ունենալու “Մեծ Հայք”-ից Մոսը եւ Էդգարը, ՀՏ Հայկոն, Միշոն, Վլոդը, Էրոն, MTiko-ն եւ ուրիշներ:
Նարեկը, Հ.Տ. Հայկոն կնոջ եւ դստեր հետ "Հայաֆիկացում" CD-ի շնորհանդեսին
Ռեփից հեռանալու մասին` ամիսներ առաջ արված իր հայտարարությունը “Դժվար ապրուստ”-ում նկարահանվող Նարեկն այսպես է մեկնաբանել.“Ասել էի, որ որոշ ժամանակով եմ հեռանում: Այդպես էլ եղավ: 1-2 ամիս տեւեց այդ շրջանը: Իսկ սերիալն իմ բուն գործունեությունը չէ, այլ հետաքրքիր աշխատանք: Միայն սերիալին չեմ նվիրվի: Ռեփն ինձ համար առաջին տեղում է”:
Նախկին "Հայք" խումբը
Ռեփերը նշել է նաեւ, որ նախատեսում է նոր ձայնասկավառակ թողարկել. “Կարծում եմ` մյուս տարի կիրականացնեմ ցանկությունս”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարեկի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: