×


Չհրապարակված կադրեր՝ «Պատվից առավել» նոր սերիալից

BRAVO.am-ը պատմել է, որ պրոդյուսեր Ելենա Արշակյանը եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը նոր սերիալ են նկարահանում: Բազմասերիանոց այս նախագծի դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Գեւորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն, Գոհար Իգիտյանը, Աշոտ Հակոբյանը, Հմայակ Հակոբյանը, Արթուր Պետրոսյանը, Մարիամ Դավթյանը եւ ուրիշներ:

Մեզ հետ զրույցում Ելենան խոսել է սերիալում բարձրացվող խնդիրների մասին, նաեւ տրամադրել դեռեւս չհրապարակված կադրեր նկարահանման հրապարակից:

«Պատվից առավել» նոր սերիալի նկարահանումներին


«Մեր սերիալում ներկայացվում է արժեքների խնդիրը: Խոսվում է այնպիսի բաների մասին, որ, ցավոք, պակասում են մեր իրականությունում՝ մենք հեռանում ենք մեզնից, մեր արմատներից: Մենք փորձում ենք պահպանել եւ ներկայացնել մեր արժեքները՝ ընտանիքի արժեքը, ընկերների, պատվի եւ արժանապատվության հարցերը: Սցենարում քննադատվում է այն, ինչ ինձ փոքրուց ասել են՝ սխալ է: Ես մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ պահվում են արժեքները, եւ տեսնում եմ, որ աճող սերնդում այդ ամենը պակասում է: Կուզեմ՝ ընկերության, պատվի, արժանապատվության, սիրո, ծնող-որդի փոխհարաբերությունների մասին ավելի շատ խոսենք: Եթե սխալվում եմ, որ դրանք պակասել են, ապա եւս մեկ անգամ կհիշեցնենք»,- նշել է պրոդյուսերը:

«Պատվից առավել» նոր սերիալի նկարահանումներին


Նա նաեւ անդրադարձել է սերիալների նկատմամբ մարդկանց վերաբերմունքին եւ շեշտել.«Շատ կուզեմ, որ ընկալումը փոխվի, որովհետեւ ամբողջ աշխարհում է փոխվում: Ինչո՞ւ չէ, այստեղ էլ աստիճանաբար լավանում է: 10 տարուց ավելի այս ինդուստրիայում՝ սերիալարտադրության մեջ եմ, տեսնում եմ ամենօրյա փոփոխությունները, որովհետեւ դա մի օրում չի լինում: Կուզեմ՝ մարդիկ իրենց վերաբերմունքը փոխեն սերիալների հանդեպ, այո, մեր սերիալներում հայերեն են խոսում, չեմ կարող ասել՝ ոսկեղենիկ հայերենով են խոսում, բայց ո՛չ վուլգար, եւ ո՛չ էլ ժարգոնային խոսք է ներկայացվում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին