×


“Չորս տարբերակ”-ի Նարինեն որդի է ունեցել :)

“4 տարբերակ” խմբի Նարինե Մկրտումյանն երկրորդ անգամ մայրացել է: Երգչուհու տղան ծնվել է մարտի 22-ին: BRAVO.am-ի հետ զրույցում մայրիկն ասել է, որ հիվանդանոցից արդեն տեղափոխվել են տուն, ինքնազգացողությունն էլ լավ է:

“4 տարբերակ” խմբի երգչուհի Նարինե Մկրտումյանը


Նարինեի ցանկությամբ՝  փոքրիկին անվանակոչել են Վահե: Երեխայի լուսանկարները դեռ չեն ցանկանում հրապարակել.“Աղջկաս անունն ամուսինս էր ընտրել, տղայիս անունն էլ ես ընտրեցի”: 4-ամյա Ինեսսան, ինչպես մայրն է պատմել, “եղբորը սիրում է, հետը խաղում է, բայց նաեւ խանդում է:)”:

Վահեն լույս աշխարհ է եկել 3,4 կգ քաշով եւ 49 սմ հասակով. “Ծննդաբերությունը հեշտ անցավ, հիմա էլ հանգիստ քնում է: Ավելի փորձառու եմ դարձել, չնայած առաջնեկիս ավելի շատ տատիկներն են պահել”:

Նարինե Մկրտումյանն ամուսնու եւ դստեր հետ


“4 տարբերակ”-ի երգչուհին որոշել է մինչեւ երեխայի  40 օրական լրանալը խնամել ինքնուրույն, հետո կանցնի աշխատանքի. “Հիմնականում երգում եմ կորպորատիվ, բանկետային միջոցառումներին: Հիմա տղաս սնվում է միայն մայրական կաթով, բայց քառասունքից հետո ստիպված կլինենք անցնելու արհեստական կերերին, որովհետեւ պետք է նախկին կազմվածքիս ու քաշիս վերադառնամ”:

Նարինեի խոսքով, երբ հիմա ողջ օրը տանն է, ավելի շատ ժամանակ է հատկացնում կենցաղային գործերին եւ իր ազատ ժամանակը նվիրում է աղջկան. “Նա էլ ուշադրության կարիք ունի: Բայց պետք է խոստովանեմ, որ քառասուն օր տանը մնալը մի քիչ սթրեսային է ինձ համար, մանավանդ, որ երեխան ինձնից կախվածություն ունի, ես էլ` իրենից”:

“Ավելի փորձառու եմ դարձել, չնայած առաջնեկիս ավելի շատ տատիկներն են պահել”.Նարինե Մկրտումյան


Նարինեն նշել է, որ երջանիկ է, քանի որ փոքրիկը լիարժեք է դարձրել իրենց ընտանիքը, “Հիմա ընտանիքում հանգիստ ենք, որովհետեւ ունենք եւ աղջիկ, եւ տղա: Դժվար թե երրորդ երեխան ունենանք: Իհարկե, ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս երկուսով բավարարվել, եթե հասցնում են, գումարի կարիք չունեն, թող շատ երեխաներ ունենան:)”:

Դեռ նախորդ զրույցի ժամանակ երգչուհին BRAVO.am-ին պատմել էր, որ լավ հարաբերությունների մեջ է խմբի մյուս անդամների հետ, պարզապես այս շրջանում սոլո կատարումներով է հանդես գալիս. “Խմբով էլ շուտով կերգենք, արդեն տարբեր համերգների հրավերներ կան, բայց հիմա անհատական գործունեություն եմ ծավալում, միգուցե ակումբում երգեմ, որ հասցնենք երեխաներին պահել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Մկրտումյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW