“Tonight” է կոչվում այն երգը, որի հիման վրա Ջուսը նկարահանել է իր թվով 9-րդ տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակը Նինա Ավագյանն է, երաժշտությունը գրել ու գործիքավորումը կատարել է Գուժ Դուրգարյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է:
Կարեն Օհանյանը, Ջուսը եւ Արմեն Փիրիմասիհին
Եվրոդանս ոճի երգը Ջուսը դուետով կատարում է 11-ամյա երգիչ Կարեն Օհանյանի հետ, որին հեռուստադիտողը կհիշի “Մանկական Եվրատեսիլի 2012”-ի հայաստանյան եզրափակիչ փուլից: “Հազվադեպ է լինում, երբ տարիքային մեծ տարբերությամբ կատարողներ հերիք չի երգում են իրար հետ, համ էլ պարում են”, - մեզ հետ զրույցում պատմել է երգչուհին:
Ջուսը
Տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ երկու ամիս առաջ, իսկ նկարահանումները, որոնք տեւել են երկու օր անընդմեջ, կայացել են տաղավարային պայմաններում ու ուղեկցվել են պարային բարդ շարժումներով:
“Tonight” տեսահոլովակի նկարահանումներին
BRAVO.am-ի հետ զրույցում փոքրիկ Կարենը պատմել է, որ նկարահանումներն անցել են աշխույժ, ուրախ մթնոլորտում, եղել են նաեւ զվարճալի պահեր.“Շատ ծիծաղելի բան է տեղի ունեցել առաջին օրը. իմ եւ Ջուսի պարի ժամանակ ես պատահմամբ պոկել եմ Ջուսի մազերը: Լավ է, որ դրանք արհեստական էին:)”:
Ջուսը “Tonight” տեսահոլովակի նկարահանումներին
“Tonight” երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է ապրիլին: Ջուսը վստահ է, որ ինչպես տեսահոլովակը, այնպես էլ երգը սիրվելու են. “Շատ հիթային, ռիթմիկ, հեշտ ընկալվող երգ է ստացվել: Այնքան լավն է, որ մարդիկ հաստատ ուզելու են այն որպես ռինգթոն օգտագործել:)”
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: