×


Ջազի աստղեր Գոնսալո Ռուբալկաբան, Էրիկ Հարլենդն եւ Մեթյու Բրուերը ելույթ կունենան Երեւանում

Գրեմմիի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը ապրիլի 30-ին համատեղ համերգով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցո Պրոդաքշնը»:

Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն եւ հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում՝ ապագա դաշնակահար եւ կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռեւս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքներ: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը եւ այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենքոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը՝ «Nocturne»-ը (2001թ.) եւ «Land of the sun»-ը (2004թ.), արժանացել են «Գրեմմի» մրցանակի:


«Գրեմմիի» հավակնորդ Էրիկ Հարլենդը հանրահայտ «Zildjian» բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստների։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, եւ մինչ այս ներկայացել է ավելի քան 260 ձայնագրություններում։

Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից. նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը եւ այլք:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport