×


Ջենիֆերը, Քեթրինը, Քիմը, Գագան, Սելենան, Լինդսին եւ մյուսները` անհարմար իրավիճակում :)

Ջենիֆեր Լոպեզը վերջերս հազվադեպ է նկարահանվում անկեղծ ֆոտոշարքերում, աշխատում է չցուցադրել մարմինը, բայց երգչուհուն երբեմն “դավաճանում” է հագուստը: Նախորդ տարի Գերմանիայում տեղի ունեցած շոուի ժամանակ արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների երջանկացրեց նրա բացված կուրծքը:):

Ջենիֆեր Լոպեզը


2011 թվականի մարտին տեղի ունեցած “Concert for Hope” բարեգործական համերգի ժամանակ Սելենա Գոմեսն այնքան է տարվել պարով, որ հանդիսատեսին եւ լուսանկարիչներին ցուցադրել է իր ներքնազգեստն ու ծիծաղելու առիթ տվել:

Սելենա Գոմեսը


Հայտնիների համար նախորդ տարին լի է անհարմար պահերով: Կանադայի օդանավակայանում քամու “զոհ” է դարձել Քեթրին Միդլթոնը: Դքսուհին առանց հուզվելու ուղղել է զգեստը եւ շարունակել ժպտալ լուսանկարիչներին:

Քեթրին Միդլթոնը


Քիմ Քարդաշյանն այս տարի հեռուստաշոուներից մեկին ներկայացել է “Prada” ապրանքանիշի զգեստով, որը պատռվել է նկարահանման ընթացքում: Ռեալիթի շոուների աստղը, իհարկե, օգտագործել է սեփական մարմինը գովազդելու հարմար առիթը: Նրա սիրելին` Քանյե Ուեսթն էլ վերջերս խնդիրներ է ունեցել սեփական տաբատի հետ:):

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը


Հագուստի կողմից “դավաճանված” մյուս հայտնիների լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW