“V Magazine”-ը մշտապես զարմացնում է իր ընթերցողներին շապիկին տեղադրված շոկային լուսանկարների շնորհիվ: Հանրահայտ մարդիկ այս ամսագրում ներկայանում են անկեղծ ու խիզախ վիճակներում. հայտնի մոդելները չեն վախենում ամբողջովին մերկանալ, իսկ երգչուհիներն էլ` փորձել համարձակ կերպարներ:
Ջենիֆեր Լոպեսը
Այս անգամ զարմացնելու հերթը Ջենիֆեր Լոպեսինն է: Կանացի եւ նրբաճաշակ երգչուհին որոշել է կին բռնցքամարտիկի դեր ստանձնել: Արդյունքը գնահատեք` դիտելով ներկայացված լուսանկարները:):
Ջենիֆերին երբեմն անվանում են “անկանխամտածված մերկության թագուհի”, այս ֆոտոշարքը համահունչ է երգչուհու կոչմանը:): Կաշվե կիսավարտիք, որն արդեն սկանդալային տեսք է տալիս գեղեցկուհուն, շապիկ, որի տակից պարզ երեւում են երգչուհու կրծքերը, եւ տղամարդուն հատուկ սանրվածք, որը նրան փորձել են նմանեցնել Ջեյմս Դինին:
Ջենիֆեր Լոպեսը
Թեեւ ոճաբանները փորձել են հնարավորին չափ կոպտություն հաղորդել Լոպեսի կերպարին, միեւնույն է` Ջենին նուրբ, կրքոտ ու սեքսուալ տեսք ունի:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: