×


Ջոլիի եւ Փիթի գեղեցիկ ընտանիքի նոր ֆոտոշարքը

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն իրենց երեխաների հետ զարդարում են “Vogue” ամսագրի նոյեմբերյան համարը: Աստղային ընտանիքի նոր ֆոտոշարքը հեղինակել է հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը:

Անջելինա Ջոլին` երեխաների հետ


Դերասանուհին ամսագրին տված հարցազրույցում պատմել է “Լազուրե ափ” ֆիլմի աշխատանքների մասին, որն իր եւ ամուսնու առաջին համատեղ նախագիծն է վերջին տասը տարվա ընթացքում: Ջոլին եւ Փիթը մարմնավորում են ամուսինների, որոնց հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, սակայն նշում են` իրականության հետ զուգահեռներ անցկացնել պետք չէ.“Իհարկե, մենք էլ խնդիրներ ունենք, բայց նույն պատմությունը չէ, այլապես չէինք կարողանա նկարահանել”:

Անջելինա Ջոլին` դստեր հետ


Անջելինան խոսել է նաեւ վիրահատությունների մասին, որոնց դիմել է քաղցկեղի զարգացումը կանխարգելելու համար: Դերասանուհին հեռացրել է կրծքերը` դրանք փոխարինելով իմպլանտանտներով, հետո նաեւ ձվարանները:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը` երեխաների հետ


“Ցավոք, իմ մայրը եւ տատիկը նման որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել եւ մահացել են 40 տարին չբոլորած: Հիմա ես եմ 40 տարեկան եւ անհամբեր սպասում եմ 50-ամյակիս”,-ասել է նա: 

BRAVO.am
Աղբյուրը` Vogue

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW