×


Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին ամուսնալուծվո՞ւմ են

Որքան էլ տխուր է` Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի` դերասան Ջոնի Դեփի ու երգչուհի, դերասանուհի Վանեսա Պարադիի ամուսնական կյանքը ավարտի եզրին է: Ու թեեւ իրենք դեռեւս հրաժարվում են որեւէ կերպ մեկնաբանել իրողությունը, ամուսնալուծության մասին քննարկումներն ավելի են թեժացել: Շատերը նույնիսկ կարծում են, որ Ջոնին ու Վանեսան արդեն իսկ բաժանվել են:

Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին


Ջոնի Դեփի դավաճանությունները, Վանեսա Պարադիի անդադար խանդի տեսարանները. ահա բաժանության հնարավոր պատճառները, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում: Բաժանման “պատճառներից” մեկն էլ հանդիսանում է դերասանուհի Եվա Գրինը. խոսակցությունների համաձայն` հենց նա է գերել դերասանին ու բաժանման պատճառ դարձել:

“Ջոնին դիմել է իրավաբաններին, որպեսզի քննարկվեն հետագա քայլերը, որովհետեւ նա եւ Վանեսան պաշտոնապես ամուսնացած չեն, սակայն երկար տարիներ ապրում են միասին եւ երկու երեխա ունեն: Այս ամենն այնքան էլ հեշտ չէ’’,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Եվա Գրինը


Կրակի վրա յուղ է լցրեց նաեւ “Ոսկե գլոբուս” մրցանակաբաշխությանը դերասանի` առանց տիկնոջ ժամանելը: Ի դեպ, հենց նույն օրը պապարացիները Վանեսային “բռնացրել” էին գնումներ կատարելիս: Ականատեսները նշում են, թե մրցանակաբաշխության ընթացքում Ջոնին տխուր է եղել, իսկ ելույթից հետո միանգամից լքել է դահլիճը: Վերջերս Վանեսան բաց է թողել նաեւ ամուսնու մի քանի ֆիլմի պրեմիերաները:

Դեփն այս օրերին ուղեւորվելու է Մեքսիկա` Գոռ Վերբինսկու “Միայնակ Ռեյնջեր’’ ֆիլմում նկարահանվելու համար, իսկ Պարադին մնալու է Լոս Անջելեսում` երեխաների հետ: Ի դեպ, Ջոնին եւ Վանեսան երկու երեխա ունեն` 12-ամյա Լիլի-Ռոուզը եւ 9-ամյա Ջեքը:  Զույգի համատեղ կյանքը տեւել է 13 տարի: Դերասանների երկրպագուները դեռեւս հույս ունեն, որ “աստղերը” կրկին միասին կլինեն:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW