×


Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թեյգենը սպասում են իրենց առաջնեկին :)

Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թեյգենը շուտով ծնողներ կդառնան: Մոդելը “Ինստագրամ”-ի իր էջում հայտնել է, որ պատրաստվում է առաջին անգամ մայրանալ:

Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թեյգենը


“Շատերը գիտեն, որ վաղուց ցանկանում ենք երեխա ունենալ: Հեշտ չէր, բայց մենք շարունակում էինք հուսալ: Անհամբեր էինք, թե երբ մեր ընտանիքը կմեծանա, եւ հիմա անսահման երջանիկ ենք: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ առաջին անգամ զգալու երեխայիս խաղը”,-գրել է Քրիսին: 

Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թեյգենը


Հիշեցնենք, Լեջենդն ու Թեյգենը նշանադրվել են 2011 թվականի դեկտեմբերին, իսկ պսակադրությունը տեղի է ունեցել երկու տարի անց` Իտալիայում: Երաժիշտն իր հայտնի “All of Мe’’ երգը նվիրել է սիրելի կնոջը:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW