×


Ջորջ Քլունին` ԱՄՆ հաջորդ նախագա՞հ

Հոլիվուդը հնարավոր է շուտով կորցնի Ջորջ Քլունիին. ամերիկյան հանրահայտ դերասանը կասկածվում է քաղաքականություն ներխուժելու լրջորեն մշակված ծրագիր ունենալու համար: Այս մասին գրում է “Time”-ը` հղում կատարելով բրիտանական հեղինակավոր “William Hill” բուքմեյքերական ընկերությանը:

Ջորջ Քլունին եւ Բարաք Օբաման


Եվ այսպես, եթե հավատանք կանխատեսումներին, Քլունին մտադիր է մասնակցել ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին, եւ նրա` օրերս տեղի ունեցած պսակադրությունը եւս քաղաքական քայլ է. մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Ամալ Ալամուդինի հետ ամուսնությունն էլ ավելի կմեծացնի հաղթելու հնարավորությունը:

Ամալ Ալամուդինը եւ Ջորջ Քլունին


“Քլունին պարզապես հայտնի դեմք չէ Միացյալ Նահանգներում, նա համաշխարհային համբավ է վայելում: Այնպես որ, եթե որոշի իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին, բավական շատ ձայն կհավաքի”,- նշել է “William Hill”-ի խոսնակ Րուպերտ Ադամսը` հավելելով, որ բուքմեյքերական ընկերություններն այսօր արդեն խաղադրույքներ են ընդունում այս առիթով:

“William Hill”-ի կարծիքով` սպասվելիք ընտրություններում Ջորջ Քլունիի ամենալուրջ մրցակիցն ու հավանական հաղթողը կլինի Հիլարի Քլինթոնը:

BRAVO.am
Աղյուրը` Time.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW