Այսօր` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, «Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին, Շառլ Ազնավուրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ջորջ Քլունին այցելել է Ծիծեռնակաբերդ
Աշխարհահռչակ արտիստներ Շառլ Ազնավուրը եւ Ջորջ Քլունին մեխակներ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Ջորջ Քլունին եւ Շառլ Ազնավուրը` Ծիծեռնակաբերդում
Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակաբաշխության մյուս հյուրերի հետ եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել թանգարանի գործունեությանն ու ցուցադրություններին։
Ջորջ Քլունին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
BRAVO.am
Լուսանկարները` PAN Photo-ի եւ «100Lives» ֆեյսբուքյան էջից


×
12,753






