“Կարծում եմ, չեմ գնի ավտոմեքենա Երեւանի փողոցներում վարելու համար”. քիչ առաջ իր “ֆեյսբուքյան” էջում նման բովանդակությամբ գրառում է կատարել երգչուհի Ջուսը` նշելով նաեւ պատճառը.“Մեկ ժամ է՝ խցանման մեջ եմ ու հենց նոր իմ տաքսին խփել է ուրիշ մեքենայի: Գլուխս տվեցի հետեւի նստարանին… Ուշանում եմ նկարահանումից, սպասում եմ ուրիշ մեքենայի, գլուխս ահավոր ցավում է, կարեւորը ցնցում չստանամ”:
Ջուսը
BRAVO.am-ի հետ զրույցում Ջուսը նշել է, որ իր տաքսու վարորդը կատարվածում մեղավոր չէ.“Նոր էի սկսել “Ֆեյսբուքում” գրել, որ երբեք մեքենա չեմ գնի խցանումների պատճառով, երբ իմ տաքսին թեթեւ խփեց դիմացի մեքենային, իսկ այդ պահին հետեւից երկու մեքենա ուժեղ հարվածեցին մեր մեքենային”:
Պատահարի ժամանակ Ջուսը, ինչպես պատմել է, գլուխն ուժեղ հարվածել է մեքենայի նստատեղի վերին հատվածին.“Ասում են, եթե դա չլիներ, վիզս կկոտրվեր: Սկզբում գլուխս ուժեղ ցավում էր, հիմա ոնց որ լավ եմ”:
Ջուսը
Նա նշել է, որ գլխացավի ուժեղացման դեպքում անպայման կդիմի բժշկի. “Միայն թե ուղեղի ցնցում ստացած չլինեմ”: Ի դեպ, Ջուսը տեղեկացրել է, որ առավոտյան շտապել է ձայնագրման ստուդիա.“Փոքրիկ Նադուլի համար երգ էի գրել, պետք է ձայնագրվեր, փոփ-ռոք ոճում է, անունը դեռ որոշված չէ”:
Այժմ երգչուհին պատրաստվում է կրկին ճանապարհ ընկնել. Հեռուստատեսային հաղորդման նկարահանման պետք է մասնակցի: BRAVO.am-ը Ջուսին անփորձանք երթեւեկություն է մաղթում:):
Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Ջուսի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: