×


Ռաֆայել Քոթանջյանը նկարահանման ժամանակ կոտրել է ձեռքը

Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը հեռուստահաղորդումներից մեկի նկարահանման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կոտրել է ձեռքը եւ տեղափոխվել հիվանդանոց. ահա այսպիսի լուր է տարածվել մամուլում, որը ճշտելու համար BRAVO.am-ը քիչ առաջ կապվել է դերասանի հետ:

Ռաֆայել Քոթանջյանը


Վերջերս պապիկ դարձած  Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իսկապես կոտրել է ձեռքը, բայց անհանգստանալու կարիք չկա.“Ինձ հետ նման բաներ հաճախ են պատահում: Հիվանդանոցում չեմ, վախենալու ոչինչ չկա, ինձ լավ եմ զգում եւ աշխատանքի մեջ եմ”:

Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքը


BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում դերասանին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ avproduction.am-ից

Կարդալ ավելին

Quality Sign BW