Հրանտ Երիցկինյանի հեղինակած աշխատանքները բազմիցս ներկայացրել ենք BRAVO.am-ի Videos բաժնում: Ռեժիսորը նկարահանել է Նունե Եսայանի, Լուսինայի, Ինգա եւ Անուշ Արշակյանների, Քրիստինե Պեպելյանի, “The Reincarnation”-ի, Արման Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի, Սոնա Շահգելդյանի, Արսեն Գրիգորյանի եւ հայտնի այլ հայերի տեսահոլովակներ, համագործակցել է նաեւ Սոսո Պավլիաշվիլիի եւ Իոսիֆ Կոբզոնի հետ, իսկ այժմ զբաղված է Էմմիի նոր երգի էկրանավորմամբ:):
Հրանտ Երիցկինյանը, Էմմին եւ Արթուր Աբրահամը
“Այն մարդիկ, որոնց հետ աշխատում եմ, դառնում են իմ ընկերները, նաեւ շարունակում են լինել գործընկեր: Բոլորի հետ կապը պահում եմ”,- մեզ հետ զրույցում նշեց նա` հավելելով, որ տեղի եւ արտասահմանյան շուկայի համար նկարահանում է նաեւ հանրահայտ ապրանքանիշների գովազդային հոլովակները:
Հրանտ Երիցկինյանը նկարահանել է Սոսո Պավլիաշվիլիի "Երեւան" տեսահոլովակը
Ռեժիսորի աշխատանքը պահանջում է վառ երեւակայություն, թարմ մտքեր եւ գեղեցիկի զգացում: Հրանտը կարծում է, որ այս հատկանիշները որոշ չափով պետք է բնատուր լինեն.“Ցանկացած գործով զբաղվելու համար մարդ պետք է ունենա տաղանդ, լինի աշխատասեր եւ գրագետ: Միայն այս դեպքում է հնարավոր հաջողությունների հասնել”:
Թեեւ նրա աշխատանքային գրաֆիկը բավական խիտ է, կարողանում է ժամանակ տրամադրել ընկերական հավաքույթներին, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպել է Մարինա Խաչատրյանին: Հրանտը խուսափում է անձնականի նկատմամբ հասարակության ուշադրությունից, այնուամենայնիվ, BRAVO.am-ին որոշակի տեղեկություններ տրամադրեց.“Վերջրես ենք ծանոթացել մեր ընդհանուր ընկերների շրջապատում: Հիմա հանդիպում ենք: Մենք սիրում ենք իրար:)”:
Հրանտ Երիցկինյանը` սիրելիի` Մարինա Խաչատրյանի հետ
Ռեժիսորն իր եւ ընտրյալի հարաբերությունների զարգացման մասին կանխատեսումներ անել չցանկացավ.“Երբ արդեն կպլանավորենք հարսանիք, այն կլինի ոչ թե իմ մտահղացումներով, այլ` ավանդական գեղեցիկ ծիսակատարություն”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հրանտ Երիցկինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: