×


Ռիհաննայի պարը, Փինքի թռիչքը, Փերիի համբույրն ու Բիբերի խանդը` “MTV Video Music Awards 2012”-ին:)

Լոս-Անջելեսում կայացած այս տարվա “MTV Video Music Awards” մրցանակաբաշխությանը չտեսանք էքստրավագանտ հագուստով Լեդի Գագային:): Միջոցառմանը ներկա չեն եղել նաեւ Մադոննան ու Ջենիֆեր Լոպեզը, որոնց բացակայությունը լրացրել եւ տպավորիչ ելույթներով են հանդես եկել ավելի երիտասարդ “աստղերը", որոնց թվում` Ռիհաննան, Փինքը, Թեյլոր Սվիֆթը եւ ուրիշներ:

“One Direction” խումբը

Երեկոյի հերոսներն են դարձել “One Direction” խմբի տղաները` հաղթելով միանգամից մի քանի անվանակարգում: Նշենք, որ դեռահաս աղջիկների սրտերը գրաված երիտասարդները դեռ կես տարի առաջ` մինչ “The X Factor” նախագծին մասնակցությունը, հայտնի չեն եղել հանրությանը, իսկ հիմա կարծես նրանց սկսում է խանդել նույն ինքը` Ջասթին Բիբերը, որը այս անգամ որեւէ մրցանակի չի արժանացել:):

Ռիհաննան եւ Քեթի Փերին

Ի դեպ, մրցանակաբաշխության ֆավորիտ բենդի տղաներից մեկին բեմի վրա համբուրել է երգչուհի Քեթի Փերին: Այդ լուսանկարը “MTV Video Music Awards 2012”-ի ընթացքը ներկայացնող մյուս լուսանկարների հետ, ինչպես նաեւ մրցանակակիրների ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.

"Տարվա տեսահոլովակ" - “We Found Love”, Ռիհաննա

"Տարվա բացահայտում" – “What Makes You Beautiful”, One Direction

"Կնոջ լավագույն տեսահոլովակ" – “Starships”, Նիքի Մինաժ

"Տղամարդու լավագույն տեսահոլովակ" – “Turn Up the Music”, Քրիս Բրաուն

"Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ" – “HYFR”, Դրեյք եւ Լիլ Ուեյն

"Լավագույն փոփ տեսահոլովակ" – “What Makes You Beautiful”, One Direction

"Լավագույն ռոք տեսահոլովակ" – “Paradise”, Coldplay

“Սոցիալական ցանցերում ամենահայտնի տեսահոլովակ” – “What Makes You Beautiful”, One Direction

“Լավագույն մոնտաժ” – “Countdown”, Բեյոնսե

“Տեսահոլովակի գեղարվեստական ղեկավարի լավագույն աշխատանք”- “Wide Awake”, Քեթի Փերի

“Լավագույն խորեոգրաֆիա” – “Turn Up the Music”, Քրիս Բրաուն

BRAVO.am

Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW