“Victoria's Secret” ներքնազգեստի ապրանքանիշի այս տարվա շոուն եւս անցել է պատմության գիրկը:): Երեկ տեղի ունեցած ցուցադրությանը մասնակցել են մոդելներ Ալեսանդրա Ամբրոսիոն, Միրանդա Քերը, Ադրիանա Լիման, Քենդիս Սուեյնփոլը, Էրին Հիզերթոնը եւ երկնային այլ էակներ:
Հրեշտակների շոուին
Հրեշտակների թեւերով գեղեցկուհիները պոդիում են բարձրացել` ցուցադրելու ապրանքանիշի ներքնազգեստները, իսկ շոուի երաժշտական մասն ապահովել են Ռիհաննան, Բրունո Մարսը եւ Ջասթին Բիբերը: 
Հրեշտակների շոուին
Ամենատպավորիչն ու սպասվածը, իհարկե, եղել է Ալեսանդրա Ամբրոսիոյի քայլքը. նա հյուրերին ներկայացել է 2,5 միլիոն դոլար արժողությամբ կրծկալով:): Ինքնատիպ ներքնազգեստը, որն անվանել են  “Floral Fantasy Bra”, հեղինակել է “London Jewelers” ընեկրությունը: 5000-ից ավելի թանկարժեք քարերով զարդարված ծաղկային կրծկալի կարեւոր բաղադրիչը 18 կարատանոց դեղին եւ վարդագույն ոսկին է:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


 
					
					
					×
					
				
 9,507

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: