×


Ռիհաննան կրկին սիրավե՞պ է սկսել իրեն ծեծած Քրիս Բրաունի հետ

Քրիս Բրաունը բաժանվել է ընկերուհուց` մոդել Կարուեչե Տրանից ու վերադարձել Ռիհաննայի մոտ, որին դաժանաբար ծեծել էր 2009 թվականին. վերջին շրջանում այս թեման են շոշափում լրատվամիջոցներն ու Ռիռիի եւ երգչի անձնական կյանքով հետաքրքրվողները:

Ռիհաննան ու Քրիս Բրաունը


Երաժիշտը “Իսկական Քրիս Բրաուն” կոչվող հոլովակ է ներկայացրել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է գիշերային ակումբներից մեկում գրկախառնվում ու համբուրվում Ռիհաննայի հետ: Տեսահոլովակում տեղ են գտել նաեւ Քրիսի ու նախկին ընկերուհու շփումը ցուցադրող կադրեր:

Քրիս Բրաունն ու Կարուեչե Տրանը


“Հնարավո՞ր է միանգամից երկու հոգու սիրել: Կարծես ինձ հետ հիմա հենց դա է կատարվում: Սթրեսի մեջ եմ: Կա մեկը, որի հետ շատ հիշողություններ ունես, բայց հետո հանդիպում ես ուրիշին ու սիրահարվում: Ամեն ինչ այնքան բարդ է”,- մեկնաբանել է Քրիս Բրաունը, որը սակայն մինչ տեսահոլովակի պրեմիերան հետեւյալ հայտարարությունն էր արել.“Այս պահից սկսած ես միայնակ եմ, որոշել եմ զբաղվել միայն կարիերայով, ոչ թե հարաբերություններ կառուցելով”:

Ռիհաննան ու Քրիս Բրաունը


“Գրողը տանի, ի՞նչ է կատարվում այստեղ: Պետք չէ ուրիշների զգացմունքների հետ խաղալ: Ավելացնելու ոչինչ չունեմ”,-գրել է Կարուեչեն “Թվիթեր”-ի իր էջում: Ռիհաննան էլ նշել է, թե թեման ոչ ոքի չի վերաբերվում.“Միայն ինձ ու փոքրիկիս”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW