×


Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու նվերների «հովանավորը»

Ռոզի Ավետիսովան եւս Ամանորի թեմատիկայով նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Դերասանուհին նշել է, որ շատ է սիրում այս տոնը եւ փորձում է անմոռանալի դարձնել նաեւ լուսանկարների միջոցով:


Ռոզի Ավետիսովան



«Արդեն երկու տարի է՝ հատուկ լուսանկարահանման եմ մասնակցում»,-ասել է նա եւ ավելացրել, որ իր ամենասիրելի տոնը նախընտրում է նշել ընտանիքի հետ՝ տանը.«Այս անգամ էլ բացառություն չի լինի: Մի բան հաստատ է՝ հավատում եմ տարեմուտի գիշերվա կախարդական հրաշքին, Նոր տարին նոր սկիզբ է միշտ: Ձմեռ պապիկին էլ եմ հավատում:)»:


Ռոզի Ավետիսովան



Խոսելով մանկության հուշերից՝ Ռոզին նշել է.«Երեխա ժամանակ քույրս էր իմ Ձմեռ պապը, նվերներս թաքուն դնում էր բարձիս տակ: Թեեւ գիտեի, որ նա է, բայց ուրախ էի: Մինչեւ այսօր նա է իմ Ձմեռ պապը, եւ տարին 12 ամիս նվերների տարափ է մոտս»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Շուշան Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport