Վերջին օրերը առատ են եղել ընտանիքների համալրումներով ու փոքրիկների մասին ուրախալի լուրերով:
Ծնողներ են դարձել երգիչ, երգահան Արթուր Խաչենցը եւ Արցախի պարի պետական անսամբլի պարուհի Անժելիկա Ավանեսյանը: Նրանց դուստրը՝ Սէրիլը, ծնվել է սեպտեմբերի 4-ին:
Լուսանկարը՝ instagram.com/khachents/
Խաչենցն ու Ավանեսյանն ամուսնացել են նախորդ տարվա օգոստոսին, իսկ ծանոթ են շատ վաղուց։ Առաջին անգամ տարիներ առաջ հանդիպել են Ստեփանակերտում։
Հումորիստ, հաղորդավար Գրիգ Գեւորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն էլ հայտնել են, որ սպասում են իրենց առաջնեկին:
Լուսանկարը՝ instagram.com/sona_yesayan/
Հինգերորդ անգամ հայր է դարձել Սարիկ Անդրեասյանը: Ռեժիսորի եւ դերասանուհի Լիզա Մորյակի որդին ծնվել է սեպտեմբերի 3-ին: Զույգը կատակել է, որ չնայած խորհրդանշական ամսաթվին՝ փոքրիկին Միխայիլ Շուֆուտինսկու պատվին չեն անվանակոչի։
Լուսանկարը՝ instagram.com/moryakliza/
Նրանց ավագ դուստրը՝ Էլիզաբեթը, ծնվել է 2023 թվականին, իսկ փոքրը՝ Շարլիզը, նախորդ տարի: Անդրեասյանը նախկին կնոջից երկու որդի ունի:
Անցնենք արտասահմանյան շոուբիզնեսի լուրերին: Երրորդ անգամ մայր է դարձել 45-ամյա դերասանուհի Նատալի Փորտմանը: Երեխայի սեռն ու անունը ծնողները գաղտնի են պահում: People ամսագրին հայտնի է դարձել, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ ամիս՝ Փարիզում:
Դերասանուհին եւ ֆրանսիացի պրոդյուսեր Տանգի Դետաբլը հանդիպում են 2025 թվականից։ Նախկին ամուսնու՝ Բենջամին Միլպիեի հետ դերասանուհին 14-ամյա որդի (Ալեֆ) եւ 9-ամյա դուստր (Ամալիա) ունի: Զույգը 12 տարվա համատեղ կյանքից հետո 2024 թվականին է բաժանվել: Փորթմանն իմացել է ամուսնու դավաճանության մասին. Միլպիեն 25-ամյա սիրուհի է ունեցել:
Իր վեցերորդ երեխային էլ ունեցել է մոդել Նատալյա Վոդյանովան։ Կայքերը գրում են, որ 44-ամյա սուպերմոդելն ու նրա 49-ամյա միլիարդատեր ամուսինը՝ Անտուան Արնոն, իրենց դստերը միանգամից երեք անուն են տվել՝ Աննա Նատալյա Լարիսա։
Զույգի որդիները 12 ու 10 տարեկան են: Սուպերմոդելը երեք երեխա էլ ունի իր նախկին ամուսնուց՝ բրիտանացի Ջասթին Փորթմանից: Լուկասը 24 տարեկան է, Նեւան՝ 20 տարեկան, իսկ Վիկտորը՝ 19:
Վոդյանովան ու Անտուանը միասին են 2011 թվականից: Նրանք 2020-ին ամուսնացել են Փարիզում:


×
350






