Հունիսի 26-ին “Թատերական արվեստի ստուդիա” մոսկովյան թատրոնում տեղի է ունեցել “ԴՎԻՆ 50 Երախտագիտության արարողությունը”: Լեգենդար “Դվին” կոնյակի վերաթողարկմանը նվիրված արարողության ընթացքում կազմակերպիչներն երախտագիտություն են հայտնել ողջ աշխարհում հայկական ինքնության եւ մշակույթի առաջխաղացման գործում մեծ ավանդ ներդրած 50 ականավոր անձանց:
Դավիթ Յանն ու Չուլպան Խամատովան
Աշխարհի 20 երկրում բնակվող մշակույթի, բիզնեսի եւ քաղաքականության 50 լավագույն ներկայացուցիչներն ընտրվել են “ԱրԱրԱտ” կոնյակի գնահատողների միջեւ միջազգային հարցման արդյունքում:
Հյուրերը սկսել են հավաքվել “Թատերական մշակույթի ստուդիայի” հարմարավետ բակում մրցանակաբաշխությունից մեկ ժամ առաջ: Նրանք զբոսնել են, վայելել ամառային ջերմ երեկոն, շփվել միմյանց հետ եւ փորձել “Դվին” կոնյակի հիման վրա պատրաստված կոկտեյլները:
Միջոցառման պաշտոնական մասը բացվել է Հայաստանի, նրա ավանդույթների եւ “Դվին” կոնյակի մասին կարճատեւ ֆիլմի ցուցադրությամբ, ապա շարունակվել միջոցառման հաղորդավար Չուլպան Խամատովայի հուզիչ մոնոներկայացմամբ:
Օլգա Կասատկինան ու Նատալյա Արմաղանովան (Pernod Ricard Rouss)
Չուլպանը խոստովանել է, որ շատ է ուրախացել արարողությունը վարելու առաջարկության կապակցությամբ, քանզի անցյալում Հայաստանի մասին շատ բան չի իմացել: Հատուկ պատրաստված մոնոներկայացման շրջանակում նա պատմել է Հայաստանի գեղեցկության եւ մեծ մշակութային ավանդույթների մասին, կարդացել Անդրեյ Բելիի եւ Վալերի Բրյուսովի բանաստեղծությունները:
“Մենք հավաքվել ենք այստեղ հրաշալի մարդկանց, թերեւս լավագույններից լավագույններին շնորհակալություն հայտնելու համար` բժիշկներին, նկարիչներին, ճարտարապետներին, գործարարներին…”. Չուլպանը սրտանց շնորհակալություն է հայտնել մի շարք դափնեկիրների՝ նշելով, մասնավորապես, “Տրոյկա Դիալոգ” ընկերության հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի անգնահատելի օգնությունը “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամին:
“Տրոյկա Դիալոգ” ընկերության հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, երաժիշտ Ստաս Նամինն ու “ABBYY” ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը
“Pernod Ricard Rouss” ընկերության “ԱրԱրԱտ” ապրանքանիշի բրենդ-տնօրեն Կարին Մադելրյեն առաջինն է դուրս եկել բեմ “ԴՎԻՆ 50”-ի դափնեկիրներին շնորհակալություն հայտնելու համար. նրանց, ովքեր իրենց առջեւ բարձր նպատակներ են դնում եւ հասնում դրանց, ինչի շնորհիվ էլ մեր աշխարհն ավելի լավն է դառնում:
Երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Ստաս Նամինը խոսել է հայ ժողովրդի դարավոր մշակույթի, նրա միասնության մասին եւ այն գլոբալ ֆենոմենի, որ կոչվում է “սեր Հայաստանի նկատմամբ”:
“ABBYY” ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը արարողության ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցին եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտին այն ամենի համար, ինչին նա հասել է կյանքում:
Դերասանուհի Չուլպան Խամատովան ու “ABBYY” ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը
Ֆրանսիայից հատուկ այս արարողությանը ժամանած օպերային երգիչ Աննա Կասյանը, ի նշան երախտագիտության իր երկրին եւ միջոցառման կազմակերպիչներին, երգել եւ ծափահարությունների փոթորիկ է վայելել:):
Արարողությանը ներկա են եղել նաեւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, օպերային երգիչ Հասմիկ Պապյանը, վիրաբույժ Բագրատ Ալեքյանը, լրագրող, “Russia Today” հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, “Սուխոյ” ավիացիոն հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, “Interview” ամսագրի գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան:
BRAVO.am
Լուսանկարները` Mediacrat-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: