Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակից պարզ է դառնում, որ երգիչը պլաստիկ վիրահատություն է կատարել: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ հավանում է բժշկի կատարած աշխատանքը.«Շատ գոհ եմ քթիս նոր տեսքից, իսկ նախորդից բարդույթավորվում էի»:
Սարգիս Ավետիսյանը
Երգիչն ասել է, որ վիրահատությունը կատարել է երկու ամիս առաջ.«Այնպես էլ չէ, որ թաքցրել եմ այդ փաստը, պարզապես միշտ մտածել եմ` պետք է աշխատանքի մասին խոսել, ոչ թե այլ բաների»:
Սարգիսը պատմել է, որ վիրահատության պատճառով միայն յոթ օր է ստիպված եղել բացակայել աշխատանքից, որից հետո ձեռնամուխ է եղել նոր տեսահոլովակի նկարահանմանը:
Սարգիս Ավետիսյանը` մինչ քթի վիրահատությունը
Երգչից հետաքրքրվել ենք նաեւ` ինչպես է վերաբերում այն կարծիքներին, թե քթի վիրահատությունից հետո նմանվել է դերասան Ալեքսանդր Բաբասյանին.«Ինքս որեւէ նմանություն չեմ տեսնում, բայց եթե կան մարդիկ, ովքեր կարծում են` նմանվել եմ, ի՞նչ ասեմ, նորմալ է»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սարգսի անձնական արխիվից


×
10,001







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: