“20-ամյա դերասանուհի-երգչուհին ու 19-ամյա երգիչն աշխատանքային չափազանց խիտ գրաֆիկ ունեն եւ միմյանց տեսնելը պարզապես անհնար է դարձել”. հանրությանն ահա այս պատճառաբանությունը ներկայացվեց նախորդ տարվա նոյեմբերին, երբ բուռն քննարկվում էր Ջասթին Բիբերի եւ Սելենա Գոմեսի բաժանության մասին լուրը:
Սելենա Գոմեսը եւ Ջասթին Բիբերը
Այսօր արդեն արտասահմանյան մամուլը գրում է, որ դեռահասների սիրելի զույգը կրկին միասին է: Որպես սիրավեպը վերսկսելու ապացույց նշվում է, թե երգչուհին ներկա է եղել Ջասթին Բիբերի` Օսլոյում տեղի ունեցած համերգին:
Սելենա Գոմեսը
“Նրանք գրկախառնվում եւ համբուրվում էին: Իսկական սիրահարների տեսք ունեն, կարծես բաժանություն չի էլ եղել: Հաստատ կրկին միասին են”,-նշում են զույգին մոտ կանգնած աղբյուրները` հավելելով, որ Ջասթինը վերջերս այցելել է Սելենայի` Լոս Անջելեսում գտնվող առանձնատուն:
Ի դեպ, Ջասթին Բիբերն ու will.i.am-ն օրերս ներկայացրել են իրենց "#thatPOWER" դուետի տեսահոլովակը, որն առաջարկում ենք դիտել ստորեւ:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
8,626






