Հուլիսի 19-ից 21-ը կանցկացվի «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 5-րդ փառատոնը: Այն իրականացնում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման հետ համատեղ:
Փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական եւ համերգային: Նախընտրական փուլը ներռում է հայտերի ընդունում եւ նախնական լսումներ (մինչեւ 10.07.2019), որի ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը կլսի նախապես հայտադիմումներ լրացրած մասնակիցներին։ Արդյունքում կորոշվեն «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանի մասնակիցները, որոնք իրենց ելույթներով կներկայանան համերգային փուլին։ Ի դեպ, փառատոնի շրջանակում մասնակիցների կեցության հարցերը հոգում են փառատունի կազմակերպիչները։
Համերգային փուլը տեղի է ունենալու հուլիսի 19-21-ը՝ Շորժա գյուղին հարակից «WishUp» լողափում։ Կազմակերպվելու է հեղինակային երգի եռօրյա համերգաշար, որն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի եւ խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ եւ հեղինակ-կատարողների մի քանի սերունդների մասնակցությամբ գալա մեծ համերգով։
Փառատոնի եռօրյա համերգաշարերին հանդես են գալու անվանի հայ հեղինակ-կատարողներ, հեղինակային երգի (Բարդ) ժանրում նորահայտ ստեղծագործողներ, փառատոնի «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանացած հեղինակ-կատարողներ, Հայաստան ժամանած երաժիշտներ:
Փառատոնի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ BARDFEST Armenia ֆեսբուքյան էջից կամ զանգահարելով 091 497 387 հեռախոսահամարին։
Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Հիմնական նպատակը ոչ միայն սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելն է, բեմ տրամադրելը, այլեւ մշակութային միջավայր ստեղծելը եւ հեղինակային երգի (Բարդ) ժանրի սիրահարների ու երգահանների միջեւ շփում ապահովելը։
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ կազմակերպիչների
BRAVO.am


×
9,488







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: