5 ամիս է՝ Սիդնի Գրիգորյանն ու ամուսինը վայելում են իրենց առաջնեկի ներկայությունը: Դիմահարդարը BRAVO.am-ին է տրամադրել երեխայի առաջին լուսանկարներն ու, իհարկե, պատմել է նրա մասին:
«Նկարահանման օրը շատ լուրջ էր, հազիվ էինք կարողանում ծիծաղեցնել: Իսկ ընդհանրապես Դավիթը շատ հանգիստ բալիկ է, ունի խելացի հայացք եւ պահելաձեւ»,-պատմել է նա:
Փոքրիկ Դավիթը
Սիդնին նշել է նաեւ, որ որդու ծնունդը փոխել է իր կյանքը.«Գրեթե չեմ հասցնում ինքս ինձ ժամանակ տրամադրել, ամբողջ օրը կամ բալիկիս եմ խնամում, կամ էլ աշխատանքի եմ»:
Փոքրիկ Դավիթը
Դիմահարդարը մայրանալուց հետո կարողացել է բավական շուտ աշխատանքի վերադառնալ, իսկ փոքրիկի խնամքի հարցում օգնում է մայրը:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիդնին


×
5,628





