×


Սիլվա Հակոբյանը` “նորահարսիկ” :)

Սիլվա Հակոբյանը դեռ օգոստոսին BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ աշնանը հարսի զգեստ է կրելու, բայց ոչ թե սեփական հարսանիքին, այլ` իր նոր տեսահոլովակում:): “Նորահարսիկ”-ի նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են, ներկայացնում ենք բեքստեյջային լուսանկարները:):

Սիլվա Հակոբյանը` "Նորահարսիկ" տեսահոլովակի նկարահանումներին


“Երկրորդ անգամ եմ հարսանյաց զգեստով ներկայանալու հանդիսատեսին: Այն տրամադրել է "Allure Exclusive Boutique"-ը: Նմանատիպ զգեստ կրել է նաեւ Քեյթ Միդլթոնը: Նշեմ, որ առաջին` “Տնից փախել եմ”-ի դեպքում հուզմունքս առավել մեծ էր”,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին` հավելելով, որ այս անգամ իրեն հարսի կերպարում տեսնողները հաճոյախոսելուց բացի, մաղթել են շուտափույթ ամուսնություն.“Կպսակադրվեմ այն ժամանակ, երբ Աստված կամենա, չեմ շտապում”: 

“Նորահարսիկ”-ի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել է Էդգար Հակոբյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, իսկ երգչուհու ոճով զբաղվել են Արմեն Գալյանը, վարսահարդար Մելինե Ղորխմազյանը եւ դիմահարդար Քրիստինա Վարդանյանը:

Սիլվա Հակոբյանը` "Նորահարսիկ" տեսահոլովակի նկարահանումներին


“Տեսահոլովակի հիմքում սյուժե չկա, բայց կա իրականություն: Փորձել ենք ցուցադրել նախապատրաստական փուլը, որով անցնում է յուրաքանչյուր նորահարս: Նկարահանումներին կրել եմ նաեւ երեկոյան զգեստ”,-նշել է Սիլվա Հակոբյանը:

Հարսանեկան իրարանցման մեջ անպակաս է հայկական նազանքով պարը, որը երգչուհին սովորել է Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնում. “Այս թատրոնի պարուհիները հանդես են եկել նաեւ խաղարկային դրվագներում”:

Սիլվա Հակոբյանը` "Նորահարսիկ" տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհին  հույս ունի, որ “Նորահարսիկ” երգն իր նպատակին կծառայի եւ շատերն իրենց “հարսի պարը” կպարեն այս երգի ներքո.“Ուզում եմ BRAVO.am-ի միջոցով հայտարարել նաեւ, որ չեմ ամուսնացել: Վերջերս շատ են դիմում այդ հարցով: Երբ նման բան լինի, ինքս կհայտարարեմ այդ մասին”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիլվա Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW